15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

«Ժամանակից առաջ չընկնենք»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետհարց-պատասխանի ընթացքում նշեց, որ որ դեռևս վաղ է քննարկումներ սկսել ՀՀ-ի կողմից` ԼՂՀ անկախության ճանաչման շուրջ: «Ժամանակից առաջ չընկնենք»,- ասաց Բաղդասարյանը: Վահրամ Բաղդասարյանը հիշեցրչեց` իրավիճակը հսկողության տակ է, բազմաթիվ կամաբորներ պատրաստ են աջակցել մեր քաջ զինվորներին: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր քննարկում է անցկացնելու ապրիլի 1-ի գիշերը […]

Այս պահին արյուն հանձնելու անհրաժեշտություն չկա. Շարմազանով

Ասօր ԱԺ հերթական քառօրյայում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձավ սահմանում տիրող գերլարված իրավիճակին: «Ոգեշնչվելով և ուրախանալով հզոր ազգային կոնսոլիդացիայով` մի խնդրանքով եմ ձեզ դիմում: Քանի որ սոցիալական կայքերում ու մամուլում շատ են հնչում տարբեր տեսակի կոչեր, օրինակ՝ արյուն հանձնելու հետ կապված, կարո՞ղ եք ճշտել` մենք դրա կարիքն ունե՞նք, թե՞ ոչ», –  Հայտարարեց Թևան Պողոսյանը: […]

Մեր զինվորները կարողացած ձախողել նրանց պլանները

Լրագրող Էդիկ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ինչ էր ուզում անել Ալիեւը Ղարաբաղաադրբեջանական հակամարտության ընթացքում նման նախադեպը չունեցող ռազմական ագրեսիայով։ Ադբեջանի զինուժն ամենայն հավանականությամբ ցանկանում էր հյուսիսից եւ հարավից ճեղքել ռազմաճակատի գիծը եւ կայծակնային արագությամբ առաջ գալ։ Բայց մեր զինվորները կարողացած ձախողել նրանց պլանները, մեծ կորուստների գնով երկու ուղություններով կասեցվեցին նրանց գրոհները։ Ադրբեջանը երբեք […]

Նաիրա Զոհրաբյանը տաքացավ, ‹‹ջեբկիր›› անվանեց

ԱԺ-ում այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ միջազգային հանրությանն  ակնհայտ է, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է,  բայց , այդուհանդերձ, գործուն քայլեր չի ձեռնարկում: «Կուզեի անդրադառնալ նաև ԵԽԽՎ պաշտոնը զբաղեցնող իսպանացի ‹‹ջեբկիր›› նախագահ Պեդրո Ագրամոնդի խայտառակ հայտարարություններին: Նա ռազմական հանցագործ է դարձել, մի պաշտոնյա, որ պարտավոր է լինել անաչառ, երեկ սատար է կանգնել Ադրբեջանին՝ […]

«Ինձ միջազգային կոչերը չեն հետաքրքրում» /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտործնախարար Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին: «Գիտենք, որ պատերազմական վիճակը շարունակվում է: Հերթական ոտնձգությունն էր, ուղղակի աննախադեպ էր, բոլոր ուղղություններով հարձակվեցին, սա ագրեսիայի դրսեւորում է եւ բոլորդ գիտեք, որ ԼՂ-ի ՊԲ-ն անակնկալի չի եկել, պատասխանը եղել է ադեկվատ եւ բոլոր դիրքերից դուրս է մղվել […]

Մեր ազգը առյուծի հակազդում է դրսևորում. հոգեբան /վիդեո/

«Պատերազմը ունի իր օրենքները,իսկ հիմա դժբախտաբար պատերազմ է: Այդ պատերազմը ըստ էության պարտադրված է մեզ»,- ապրիլի 4-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը, ով անդրադարձավ պատերազմի հոգեաբանական կողմին: «Հակազդման առաջին դրսևորումը՝ դա տագնապախռովությունն է: Ամեն դեպքում տագնապը դեպքերի զարգացման կետում և Երևանում նույնը չէ: Վարքի տարրերը ավելի շատ բնորոշ են մարդկանց, […]

«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները իրենց աշխատավարձը փոխանցում են ԼՂՀ-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները ՝թվով 7000 հոգի, միասնակամ իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հակամարտության գոտում ստեղծված լարվածության պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար փոխանցվել է 1 մլրդ 200 մլն դրամ, տեղեկացնում է ընկերության մամլո խոսնակը` Շուշան Սարդարյանը:

Լեռնային Ղարաբաղում խաղաղության ճանապարհը փոխզիջումներն են․ Նարիշկին

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը անդրադարձել է ԼՂ հիմնահարցին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար փոխզիջումներ են անհրաժեշտ, հայտնում է Ria.ru-ն։ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխզիջումները հնարավոր է միայն երկու կողմերի ջանքերով»,- ասել է նա։    

Ադրբեջանի հոսպիտալներում տեղ չկա. Առողջապահության նախարարը ռազմաճակատում է

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտնում է. «Ժողովուրդ ջան, արդեն գրել էի ադրբեջանական բանակի կորուստների մասին: Ըստ նոր ինֆորմացիայի ադրբեջանական ռազմաճակատային հոսպիտալները և հիվանդանոցները այնքան լիքն են, որ վիրավորներին ստիպված են տեղափոխել Կիրովաբադի և Բաքվի հիվանդանոցներ: Իրավիճակը այնքան սուր է, որ ռազմաճակատ է գործուղվել բժիշկների մեծ խումբ, առողջապահության նախարար Օգտայ Շիրիալիևի գլխավորությամբ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի