15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Ձյան առատ տեղումներ և բուք է սպասվում

Հանրապետության տարածքում` ապրիլի 4-ի գիշերը ձյան առատ տեղումներ և բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի լեռնային ու նախալեռնային գոտիներում: 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևանում՝ ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Մենք պետք ա հաղթենք էտ շան տղերքին». կազմավորվեց ամենամեծ կամավորական ջոկատներից մեկը /վիդեո/

Երևանում կազմավորվել  է ամենամեծ կամավորական ջոկատներից մեկը: Ջոկատի հրամանատարը՝ Համլետ Բաբայանը (Ջերմուկցի Համո) իր անունը փառքով է պսակել 1988 թվականից սկսած: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հրամանատարը նշեց, որ զայրացած է.« Թուրքը մնում ա թուրք: Գողեգող մտան ու մեր 18 տարեկաններին սպանեցին: Դրանց քոքը պետք ա վերջնական հանենք: Իմ ջոկատում հիմա հավաքվում են նախկինում կռված, փառավոր […]

Հայտնի չէ՝ ով է սկսել իրավիճակի նոր սրումը․ Ռուսական առաջին ալիքի անդրադարձը ԼՂ իրավիճակին /վիդեո/

Ռուսական առաջին ալիքը ռեպորտաժ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից։ «Անհայտ է, թե ով է սկսել իրավիճակի նոր սրումը։ Հայատստանը հայտարարում է, որ Ադրբեջանը փորձել է Ղարաբաղ մտնել տանկերով, ծանր տեխնիկայով, սակայն հակահարված է ստացել։ Պաշտոնական Բաքուն իր հերթին մեղադրում է Երեւանին իրենց տարածքը գնդակոծելու մեջ․․․Ամեն դեպքում՝ երկու կողմն էլ  խոստովանել են, որ զոհեր ունեն թե խաղաղ […]

Վերացվել է ՀՀ եւ ԼՂՀ-ի միջև գործող ռոումինգ ծառայությունը

«Յուքոմ», «Վիվասել» և «Բիլայն» օպերատորները վերացրել են Հայաստանի ու Արցախի միջև գործող ռոումինգը: Մասնավորապես «Յուքոմ» ընկերությունը տեղեկացրել է, որ ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ րոպե սակագինը: […]

Ցավում ենք ու հպարտանում այս առյուծի սխրանքով. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է օգտատեր Լիլիթ Մկրտչյանի հրապարակած լուսանկարով: Լուսանկարում սահմանին զոհված զինվորներից մեկն է՝ Սասուն Մկրտչյանը: «Աղբերս, ես հպարտ եմ, որ քո նման աղբեր ունեմ, որ քո քուրն եմ: Իմ առյուծ աղբեր: Սիրում եմ քեզ շատ, դու միշտ իմ հերոսը կմնաս»,- գրել է Լիլիթը: «Ցավում ենք ու […]

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել

ՊՆ տեղեկատվության վարչությունից հայտնում են. «Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, թե իբր հայկական ԶՈՒ-երին պատկանող անօդաչու թռչող սարք են խոցել: Նրանց տարածած տեսանյութում հստակ երևում է, որ ԱԹՍ-ն <orbiter 2> մակնիշի է: Նշենք, որ վերոնշյալ ԱԹՍ-ի մեխանիզմը իսրայելական է, իսկ արտաքին մասը /фюзелаж / պատրաստվում է Ադրբեջանում: 2009 թվականին Ադրեջանի և իսրաելական […]

Բակո Սահակյանն ընդունել է Արցախ մեկնած երկրապահներին

Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ընդունել է «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացնում է իր առաքելությունը՝ ապահովելով երկրի և ժողովրդի անվտանգությունը»,- ասել է […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան, Սիսիան-Կապան, Մեղրի-Քաջարան (Մեղրիի սարի հատված) ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:    

Արցախում դասերը վերսկսվում են

Այսօրվանից Ղարաբաղի դպրոցներում վերսկսվելու են դասերը, այս մասին տեղեկացրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ «Գրեթե բոլոր դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, բացի այն վայրերից, որոնք կարող են հնարավոր ռմբակոծության տակ հայտնվել: Հիմնական տարածքում դասերը վերականգնվում են և երեխաները կգնան դպրոց»,- ասաց Բեգլարյանը։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի