ՀՀ արտգործնախարարն ընդունեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակության այցը՝ շեշտելով պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորների անձնական ներդրումը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կնեսեթի փոխխոսնակ Պլոսկովը շեշտեց, որ հայ և հրեա ժողովուրդների միջև բազմադարյա […]