24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակը քննարկվել է Վրաստանի կառավարությունում

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն  է անցկացրել: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի Արտաքին գործերի նախարարության, ուժային կառույցների ու մի շարք այլ մարմինների ղեկավարները:

Այս մասին հաղորդում «Ռեգնյում» հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը:

Վարչապետ Կվիրիկաշվիլին իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման և մարտական գործողությունների վերսկսման պատճառով:

Կվիրիկաշվիլին հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերով հնարավոր կլինի  հասնել կրակի դադարեցմանը, ինչն ըստ նրա կարևոր է նաև տարածաշրջանի համար:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ