14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2016

Հայաստանի հայտարարությունը

«ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի կապակցությամբ Հայաստանի հայտարարությունը 2016թ. ապրիլի 2-ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված` 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները և հայտարարությունները՝ […]

Մարզպետի որդու անունից գումարներ են շորթում

Սյունիքում խարդախության նոր տեսակ է զարգանում. ոչ ավել, ոչ պակաս՝ մարդկանցից գումարներ են հափշտակում՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու անունն օգտագործելով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջին երկու օրերին արդեն գրանցվել է մի քանի դեպք, երբ ոմն մեկը զանգահարել է տարբեր անձանց, ներկայացել որպես մարզպետի որդի Տիգրան Խաչատրյան եւ գումար ուզել։ Ընդ որում՝ ամեն անգամ պատճառը տարբեր է եղել, […]

Մի ազգ, որն այսպես է մեկնում պատերազմ, անպարտելի է. Պլամեն Պեսկով

… Այդ նույն օրը աչքովս ընկավ մի տեսագրություն. հայ կամավորները՝ դիրքեր մեկնելուց առաջ: Երգում ու պարում են: Նրանց քույրերը, կանայք, մայրերը իրենց հետ են երգում եւ պարում: Պարում են, երբ իրենց որդիները, ամուսինները, ընկերները մեկնում են կենաց-մահու կռիվ քանակով մի քանի անգամ ավելի շատ հակառակորդի դեմ: Իրենց հայրենիքի, հայրենի հողի համար: Եվ մտածեցի, որ հենց […]

ԱԳ նախարարն ընդունել է

Ապրիլի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումը՝ հույս հայտնելով, որ պետնախարարի այցելությունը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Կունը ներկայացրեց Երևան իր այցելության […]

«Ֆինանսավորում ենք մեր տղաներին խոշտանգողներին» /վիդեո/

«Անգամ Ռուսաստանը, ով Թուրքիայի համար կարևորագույն գործընկեր էր դադարեցրեց առևտուրը Թուրքիայի հետ: Թուրքիայից ապրանք բերելով մենք հարյուր հազարավոր դոլարներով լցնում ենք թուրքիայի բյուջեն և խթանում նրանց տնտեսության զարգացմանը: Պետք է կտրականապես հրաժարվել թուրքական ապրանքներից»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Մանասերյանը նկատեց, որ տեղական արտադրանքը զարգացնելու պոտենցիալ կա, սակայն այս ուղղությամբ  դեռ աշխատանքներ պետք […]

Ի պատասխան․ Նյու Յորքի թուրքերը ապրիլի 24-ին հավաքվելու են ՄԱԿ-ի գրասենյակի առջև

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում բնակվող թուրքերն ու ադրբեջանցիները ապրիլի 24-ին պատրաստվում են ցույց կազմակերպել քաղաքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի դիմաց: Ըստ ԱՄն-ում գործող թուրքական «Turkishny.com» լրատվական կայքի` «Նյու Յորքի թուրքական համերաշխության պլատֆորմ»-ի կողմից կազմակերպվող ցույցը թուրքական կողմի պատասխան քայլերից մեկն է այս օրերին հայերի կողմից աշխարհի շատ երկրներում և մասնավորապես ԱՄՆ-ում կազմակերպվող բողոքի ցույցերին: Կայքը […]

Հենց հիմա հիվանդանոցում եմ. սևազգեստ մայրը կդիմի մինչև Եվրոդատարան

Վերաքննիչ դատարանը մերժել է բանակում խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների մայրերի բողոքը. նրանց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը կմնա անփոփոխ: Այս մասին  Henaran.am –ին տեղեկացրեց պաշտոնական վարկածով գլխուղեղի կայծակնային ուռքուցքից մահացած ժամկետային  զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը: «4 օր առաջ ստացանք պատասխանը, որ մերժել է դատարանը: Իրենք […]

Զինվորի բաց նամակը Ռալֆ Յիրիկյանին

Հարգելի՛ պարոն Յիրիկյան, Սույն նամակի նպատակն է Ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր խնդրի վրա, որը մի քանի օր է արդեն մտահոգում է ԼՂՀ-ի տարածքում ծառայող բոլոր տղաներին ու այդ տղաների հարազատներին և, ինչը, ցավոք, փորձության պես մի բան է դարձել մեզ ու մեր մասին բոլոր մտածողների համար։ Ցավով ու մեծ զայրույթով եմ նշում, բայց բոլորս […]

Տեր-Պետրոսյան-Բակո Սահակյան հանդիպումը թաքուն չի լինելու. Դավիթ Բաբայան

  «Այդպիսի նախնական պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել: Երբ վերջիններս հանդիպեն, հանրությունն այդ մասին կտեղեկանա: Դա թաքուն հանդիպում չի լինելու: Պարզապես դեռևս հստակ օր, ժամ ու տեղ չի որոշվել»,- Henaran.am-ին ասաց  Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով լարտվական արտահոսքերին, թե արդեն որոշված է Տեր-Պետրոսյան-Սահակյան հանդիպման ժամկետը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի