03 Մայիսի, Saturday, 2025
KFC

ԱԳ նախարարն ընդունել է

Ապրիլի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումը՝ հույս հայտնելով, որ պետնախարարի այցելությունը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Կունը ներկայացրեց Երևան իր այցելության նպատակները և Հայաստանի հետ համագործակցության ծավալման հնարավոր ոլորտները։

Առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորեցին համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Կո Պո Կունը մտքեր փոխանակեցին Սինգապուրի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ