14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2016

Սա երկրորդ անգամ չտրվող հնարավորություն է

Ապրիլ ամսվա սկզբին տեղի ունեցածը, որ քաղաքական առումով կարելի է բնորոշել իբրև «չհայտարարված պատերազմ», իմ համոզմամբ նաև ինչ-որ տեղ անսպասելի «քննություն» էր ամենքիս համար։ Եւ չնայած այն հանգամանքին, որ դեռ ոչինչ ավարտված չէ ու վերջնականապես հստակեցված, այնուամենայնիվ, համեմատաբար խաղաղ այս ընթացքում, մենք պարտավոր ենք (էի՞նք) անհապաղ կերպով իմի բերել բոլոր իրադարձությունների արդյունքները, հասկանալու համար նաև […]

Ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունը Ս.թ. ապրիլի 20-ին ժամը 16․00-ին համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։

Կառավարությունը ֆինանսական միջոցներ ունի սպառազինության համար. վարչապետ

«ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ ունի սպառազինության համար»,-այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք ոչ մեկին չենք առաջարկել սպառազինության համար գումար հավաքագրել: Մենք ունենք այդ միջոցները եւ առաջիկայում ձեռք կբերենք այն,  ինչ պլանավորել էինք»,- նշեց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը հավաստում է, որ ընդունելի է այն […]

‎Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ‪ՀԱՊԿ‬ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալներին

Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի փոխնախարարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին, ովքեր Երևան են ժամանել Հայաստանի նախաձեռնությամբ անցկացվող ԱԳ փոխնախարարների մակարդակով խորհրդատվություններին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց հանդիպման անցկացումը՝ նշելով, որ դա լավ հնարավորություն է նախապատրաստելու Երևանում կայանալիք ՀԱՊԿ […]

Քաղաքական խաղերին մասնակից չեն․ Աքրամ Այլիսլին դիմում է Ալիեւին

Գրող Աքրամ Այլիսլին բաց նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում մասնավորապես ասում է․ «Իմ դեմ «քրեական գործի» քննությունն ավարտվում է։ Իմ հանցագործությունը նրանում է, որ իբր ես Բաքվի օդանավակայանում խուլիգանական արարք եմ թույլ տվել, երբ պատրաստվում էի Վենետիկի գրական փառատոնին մեկնելու։ Սակայն տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել։ Բայց այդ, իբր ես այնպես եմ հարվածել […]

Թուրքիայից ներմուծվող սնունդը կարող է օգտագործվել թունավորման նպատակով/վիդեո/

«Սովետական միության փլուզումից հետո Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 2,2 միլիարդ դոլարի թուրքական ապրանք: Սրանք պաշտոնական տվյալներն են: Մինչդեռ Թուրքիայում պաշտոնապես արգելված է Հայաստանից ապրանքների ներմուծումը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը: Ղուկասյանը նշեց, որ Թուրքիայից ապրանքներ ներկրելուն դեմ շարժումը ձևավորվեց քառօրյա պատերազմից հետո: Նրա փոխանցմամբ՝ հաշվի են առնվել […]

Ապրիլի 21-ին` ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 21-ին` ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանը: Թեմա՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:

Ապրիլի 21-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 21-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: Թեմա՝ Հայոց Ցեղասպանության տարիներին Հայ Առաքելական Եկեղեցու կրած վնասները, հոգևորականների նկատմամբ իրականացրած խոշտանգումները: Ցեղասպանությունից հետո Հայ Առաքելական Եկեղեցու վերազարթոնքը:

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Վարչապետը շնորհավորել է պարոն Ավակովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ԵԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև արդեն իսկ ձևավորված ակտիվ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ է գնահատել ԵԱՀԿ երևանյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի