«Ֆինանսավորում ենք մեր տղաներին խոշտանգողներին» /վիդեո/
«Անգամ Ռուսաստանը, ով Թուրքիայի համար կարևորագույն գործընկեր էր դադարեցրեց առևտուրը Թուրքիայի հետ: Թուրքիայից ապրանք բերելով մենք հարյուր հազարավոր դոլարներով լցնում ենք թուրքիայի բյուջեն և խթանում նրանց տնտեսության զարգացմանը: Պետք է կտրականապես հրաժարվել թուրքական ապրանքներից»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Մանասերյանը նկատեց, որ տեղական արտադրանքը զարգացնելու պոտենցիալ կա, սակայն այս ուղղությամբ դեռ աշխատանքներ պետք է տարվեն:
Նրա խոսքով՝ այստեղ մեծ անելիքներ ունեն պետություն և քաղաքացիական հանրությունը:
«Թիկունքում մնացած արատների դեմ մենք պետք է պայքարենք ու հանենք մեր միջից ներքին թշնամուն: Անկախության տարիներին մենք ունենք 7-8 միլիարդ դոլարի ներմուծում՝ Թուրքիայից»,-նկատում է տնտեսագետը:
Տնտեսագետը խնդրում է բարոյականը կարևորել նյութականից.« Այդքան խոշտանգված երիտասարդներ ունոցանք, պետք է հասկանալ, որ մեր գումարով զինում ենք թշնամուն: Թուրքականը առնելով դուք ֆինանսավորում եք ԻԳԻԼ-ը»,-փաստում է Թաթուլ Մանասերյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: