Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ. Իգոր Պոպով
Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Պոպովը շեշտեց՝ համանախագահները բազմիցս ասել են, որ Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ դա կարող է առագացնել խնդրի կորգավորման գործընթացը: