Հայաստանի հրուշակագործները կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու Շոկոլադի սալոնին

Մոսկվայում մարտի 5-8-ը տեղի կունենա Շոկոլադի սալոն, որին կմասնակցեն 12 երկրներից մոտ 70 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից եւ այլն, գրում է РИА Новости-ն։ Այցելուներին կներկայացվի շոկոլադե զգեստներով ցուցադրություն։ «Մոսկվայի հինգերորդ Շոկոլադի սալոնը տեղի կունենա 2016 թվականի մարտի 5-8-ը Կրասնայա Պրեսնյայի Ցուցահանդեսային կենտրոնում: Ամենաընդգրկուն փառատոնն այցելուներին կուրախացնի բազմազան ծրագրով. շոկոլադե զգեստների հռչակավոր դեֆիլեով, աշխարհի ամենահայտնի շոկոլադագործների […]