Վրացի կամավորները, ովքեր Դոմբասում կռվում են, տեսանյութ են տարածել, որում դիմում են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովին։ Նրանք Ավագովին կոչ են անում կամ բացատրել իր խոսքերը կամ դրանց համար պատասխան տալ, քանի որ նա դրանցով վիրավորել է ողջ վրացի ազգին։ «Մենք ուզում ենք իմանալ, Ավագովը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ասաց, որ վրացիները, ովքեր Ուկրաինայի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նախարարը Երևանում կառուցողական և արդյունավետ հանդիպումներ կունենա՝ նոր խթան հաղորդելով երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը պաշտպանական ոլորտում, որը ավանդաբար հանդիսանում է հայ-հունական միջպետական հարաբերությունների կարևորագույն հենասյուներից մեկը: Այս մասին հայտնում […]
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարի 29-ին դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։ Այս անգամ պատճառը ամբաստանյալներից Մովսես Ազարյանի պաշտպանի բացակայությունն էր։ Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը կարծում է, որ դատական նիստերի հետաձգման հիմնական նպատակը մեկն է՝ ցանկանում են […]
Կառավարությունը հաստատել է շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը: Որոշմամբ նախատեսվում է կարգավորել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները շուրջօրյա խնամքի տներում: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: Որոշմամբ հաստատվող կարգով սահմանվում են շուրջօրյա խնամքի […]
«Չի կարելի մարդկանց ամեն օր տանել հրապարակ, հետո՝տուն, էս մինուս 10-ին տանել հրապարակ, երգեր երգել, հեքիաթ պատմել, ուղարկել հետ. էդ մարդիկ բան ու գործ ունեն, չէ՞: Եթե դու ծրագիր չունես … մարդկանց պետք է տանես հրապարակ մեկ անգամ՝ երբ դու հաղթում ես կամ պարտվում»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նիկոլ […]
Այս տարի Հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սովորականից շուտ են սկսվել: Այսօր արդեն Հանրապետության հրապարակ էին բերվել ամանորյա տոնածառի հիմքի դետալները, և կատարվում էին դրա տեղադրման հետ կապված աշխատանքներ: Տոնածառի վրա այս տարի փոփոխություն առանձնապես շատ չի լինելու, որովհետև տոնածառի փոփոխությունը պետք է լինի գլոբալ փոփոխություն, ինչը մեծ գումարների հարց է, ասել է Երևանի դիզայները: Տոնածառի […]
Սիրիայի հյուսիսում գտնվող անապատում լրագրողները հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորգետնյա բանտախուցը, որում ահաբեկիչները պահում էին գերի կանանց:
Այսօր գործադիրը հավանության արժանացրեց «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը ուղղված է պետական և համայնքային հողերի կառավարման ոլորտը կարգավորող իրավական ակտերի պարզեցման, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանն ու վերանայմանը: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման […]