ՔԿ-ն ևս հերքում է. Ավետիսյանները «չեն քվեարկել»
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստուգվել և հերքվել են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե, իբր, 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների տվյալները ներառված են եղել ընտրացուցակներում և նրանց փոխարեն կատարվել է քվեարկություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մամուլում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է քննչական […]