Աշխատել խաղաղ կարգավորման շուրջ․ Ուորլիքն ամփոփել է նախագահների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրառում է արել Շվեյցարիայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին։ Ուորլիքը գրել է, որ որոշում է կայացվել շարունակել աշխատանքը խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը եզրափակվեց 2016 թվականին ուղղված բաժակաճառով՝ աշխատելու խաղաղ կարգավորման շուրջ»,- գրել է Ուորլիքը: