18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երկնքից հսկում են մեզ. մեկ միլիոն դրամ՝ զոհվածների ընտանիքներին /վիդեո/

Երկրապահ կամավորականների միությունում  միջոցառում էր  կազմակերպվել 2015 թվականին հայոց սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հարազատների համար: Ներկա էին զոհվածների ընտանիքի անդամները, եռասերունդ երկրապահը, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, բարերար, «Ֆաստ կրեդիտ» ընկերության նախագահ Վահե Բադալյանը: Ներկաները, հյուրերը նախքան միջոցառման մեկնարկը ծաղիկներ  խոնարհեցին Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ:

Ոգեկոչման եւ աջակցման միջոցառումը սկսեց հոգեւոր հոր աղոթքով:

Բարերար Վահե Բադալյանը, ինչպես 2014-ին, այնպես էլ  այս տարի մեկական միլիոն դրամ հատկացրեց  2 015 թվականին հայրենիքը կյանքի գնով պաշտպանած զինծառայողների հարազատներին: Հայրենասիրական այս  նախաձեռնության կարևորության մասին խոսեց  Երկրապահ կամավորակնների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:

Վահե Բադալյանը եւս ազատամարտիկ է, լինելով բժշկական համալսարանի ուսանող, պատերազմի տարիներին մեկնել է առաջնագիծ՝ կյանքեր փրկելու նպատակով: Բարերարը վստահեցրեց, որ այս ծրագիրը շարունակական է լինելու: Թեպետ  շատ ավելի կցանկանար, որ խաղաղություն լիներ, որ կորուստներ այլևս չունենայինք: Բայց քանի դեռ չավարտված պատերազմ ունենք, պատրաստակամություն հայտնեց  աջակցելու հայ զինվորին ու նրանց ընտանիքի անդամներին:
Զորավար Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ Վահե Բադալյանի ծնողները պարգեւատրվեցին «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Զորավարը ոգեկոչման, հպարտության խոսքեր ասաց ներկաներին, այն հերոս մայրերին, որոնց հերոս տղաները համալրելով հայրենիքը պաշտպանելիս զոհված ազատամարտիկների շարքերը անմահացան եւ ինչպես ասաց Մանվել Գրիգորյանը այսօր նրանց հոգիները սավառնում են երկնքում, եւ այնտեղից են հսկում մեր անդորրը:

Նախաձեռնությունը ողջունեց նաեւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ