10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2, 2015

2015-ի լավագույն ֆիլմերը

Ֆրանսիական Cahiers du Cinéma-ն ներկայացրել է անցնող տարվա 10 լավագույն ֆիլմերը։ 1, «Իմ մայրը», (Mia Madre) 2, «Կատարելության գերեզմանոց»,  (Rak Ti Khon Kaen) 3, «Կանանց ստվերում» (L’ombre des femmes) 4, «Մեր բույրը» (The Smell of Us) 5, «Խելագար Մաքս․ Մոլեգնության ճանապարհ» (Mad Max Fury Road) 6, «Խաուխա» (Jauja) 7, «Ի ծնե արատ» (Inherent Vice) 8, «Հազար ու մեկ […]

Ճանապարհային ոստիկանության նորամուծությունը

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ հապաղումներից, հնարավոր խցանումներից ևվթարային իրավիճակներից խուսափելու համար, 2015 թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ:   

Քննարկվել են դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան-քննարկում: Արդարադատության նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայում գտնվում է դատաիրավական բարեփոխումների փուլում, որի իրականացման համար անհրաժեշտ է […]

«Թեժ գիծ» լրագրողների համար

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը՝ ս.թ. դեկտեմբերի 6-ին, զանգվածային լրատվության միջոցների և լրագրողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «թեժ գիծը» կաշխատի հատուկ ռեժիմով։ Եթե հանրաքվեի լուսաբանման ընթացքում խոչընդոտվի ձեր օրինական մասնագիտական գործունեությունը, զանգահարեք «թեժ գծի» հետևյալ հեռախոսահամարներով. 010533895, 093107085 կամ գրեք էլեկտրոնային փոստի`[email protected] հասցեով:  ԽԱՊԿ-ը կուսումնասիրի ստացված ահազանգերը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ:  

Հայաստանը շատ փոքր է այլասերվածներով լցնելու համար /վիդեո/

«Սահմանադրությունը քանդում է հայ մարդու սուրբ սրբոցը՝ ընտանիքը»,-կարծում է ԱԱԾ նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը` մատնանշելով ամենագլխավոր պատճառը, հանուն որի պետք է դեմ գնալ այս Սահմանադրությանը` երեխայի իրավունքին առնչվող 37-րդ հոդվածը: «Հինգ հազար տարի ցիվիլ ձևով եկել հասել ենք այս օրվան ու հիմա ամեն բան քանդվում է: Եղելա հայր, մայր, երեխա հարաբերություն: Երեխան պետք է լսի […]

Սարսափելի կադրեր. պայթեցրել է ինքն իրեն /վիդեո18 +/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ԻՊ ահաբեկիչներից մեկը պատահաբար պայթեցնում է ինքն իրեն՝ զենքը ցուցադրելիս։ Կադրերում երեւում է, որ տղամարդը ուսումնասիրում է զենքը, երկար նշան բռնում, սակայն արդյունքում այն պայթում է հենց նրա ձեռքերում։ Առայժմ հայտնի չէ` երբ եւ որտեղ է արվել տեսագրությունը։

Արտգործնախարար ԷդվարդՆալբանդյանը կայցելի Բելգրադ

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-4-ը կայցելի Բելգրադ։ Նախարարական խորհրդի լիագումար նիստին նախատեսված է արտգործնախարար Նալբանդյանի ելույթը։ Բելգրադում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի մի շարք այլ հանդիպումներ։

Ընդդիմադիր հարթակը լիդերի խնդիր ունի. Հ. Նաղդալյան

–Տիկին Նաղդալյան, երեկ մեկնարկեց ընդդիմության քաղաքացիական անհնազանդության շարժման կոչերով՝ իրենց կողմից երկար ժամանակ գովազդվող և խոստացված բազմամարդ հանրահավաքը: Հետաքրքիր է իմանալ իշխանության վերաբերմունքը: -Չեմ կարծում, որ հիմա արժե խոսել թվաքանակի կամ բազմամարդության մասին, նախ առաջինը՝ որ դա վիճելի է, և երկրորդը՝ այն պատճառով, որ դա, պարզապես, էական չէ: Այսօրվա հեռահաղորդակցության, կապի միջոցները այնքան կատարելագործված են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի