18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ընդդիմադիր հարթակը լիդերի խնդիր ունի. Հ. Նաղդալյան

Տիկին Նաղդալյան, երեկ մեկնարկեց ընդդիմության քաղաքացիական անհնազանդության շարժման կոչերով՝ իրենց կողմից երկար ժամանակ գովազդվող և խոստացված բազմամարդ հանրահավաքը: Հետաքրքիր է իմանալ իշխանության վերաբերմունքը:

-Չեմ կարծում, որ հիմա արժե խոսել թվաքանակի կամ բազմամարդության մասին, նախ առաջինը՝ որ դա վիճելի է, և երկրորդը՝ այն պատճառով, որ դա, պարզապես, էական չէ: Այսօրվա հեռահաղորդակցության, կապի միջոցները այնքան կատարելագործված են, որ թույլ են տալիս յուրաքանչյուրին առցանց ռեժիմով, կարծես հենց հրապարակում գտնվելով և ավելի շահեկան դիրքից հետևելու ողջ ընթացքին, այնպես որ թվաքանակին առնչվող այդ մշտական վեճը և հրամցվող ՝ հաճախ ուռճացված թվերը , կարծում եմ, այսօր առարկայական չեն և օրակարգից դուրս են: Բացի դրանից, նշեմ նաև, որ բովանդակային իմաստով ևս դա չեմ կարևորում, ինչու՞, որովհետև մեր երկիրը տարիներ շարունակ ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, մենք գնում ենք դեպի եվրոպական արժեքներ, մարդու համար ազատ ու անկաշկանդ իր կարծիքը, մտահոգությունն ու դժգոհությունը արտահայտելու հնարավորություն, և այս ճանապարհին մենք տարիներ շարունակ օրենքներ ենք ընդունել, կատարելագործել դրանք, նաև մեր մոտեցումներն ենք փոխել: Այդ իմաստով, իմիջիայլոց, վերջին տարիները, նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարության շրջանում, հատկապես և անվիճելիորեն առանձնանում են լայն ժողովրդավարական մոտեցումներով: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ցույցերի, հանրահավաքների, երթերի մասնակցության՝ընդամենը մեկ պահանջով՝ դա պետք է լինի օրենքով սահմանված կարգով, բացառապես օրենքի շրջանակներում:

– Ձեր նշած հեռահաղահորդակցության ընձեռած այդ լայն հնարավորություններով երեկ մենք ականատեսը եղանք նաև երթի ընթացքում տեղի ունեցած մի շարք սրացումների, ոստիկանության և ցուցարարների միջև եղան բախումներ, այս մասին ինչ կասեք.

– Որոշակի բազմության տեղաշարժի և գործողությունների ընթացքում, ըստ էության, կարող են անխուսափելիորեն լարումներ լինել, թեև, կարծում եմ, բոլոր կողմերը պետք է ձգտեն խուսափել և զերծ մնալ ավելորդ լարում հրահրելուց: Երեկվա երթում, նույն այդ հեռահաղորդակցության միջոցներով  հետևելիս, թերևս, ողջ հասարակությունը տեսավ, որ մենք այսօր իրականում բոլորովին այլ ոճով ՝ իսկապես ժողովրդավարական ամենազարգացած երկրի ոստիկանության աշխատելաոճին բնորոշ մոտեցումով գործող ոստիկան ունենք, հանգիստ, հավասարակշռված և  սթափ գիտակցումով, որ կարող են տեղի ունենալ և՛ բախումներ, և՛ հրահրվող սադրանքներ և այդ ամենից պետք է քաղաքավարի, բայց հստակ գործողություններով խուսափել:   Թե՛ երթի մասնակիցներին, և թե ողջ հանրությանը ևս մեկ անգամ տեսանելի եղավ մեր ոստիկանության աշխատակիցների կողմից արդեն բավական ժամանակ որդեգրած գործելաոճը, այն է՝ թույլատրված է այն ամենը, ինչ սահմանված է օրենքով , դա ձեր իրավունքն է, մենք այն չենք կաշկանդելու, իսկ այն ինչը թույլատրված չէ , պարզապես թույլ չենք տալու:

Ի՞նչ տպավորություն ունեցաք ,,Ոչ,,-ի բևեռի երեկվա հանրահավաքի կազմակերպչական մասով , հարթակից հնչեցին նաև հեղափոխական կոչեր, արդյո՞ք կարելի է արդեն հետևություններ անել այդ ամենից :

-Իրականում, ընդդիմադիր թևը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր , կարծում եմ , տառապում է նույն՝ մինչ օրս չթոթափված հիվանդությամբ, դա ամբիցիաների, լիդերության պայքարն է, և իրար մեջ մրցակցելով՝ միասնական հանդես գալու հնարավորությունը կորցնելու հանգամանքը:  Պարզ էր, որ, իրականում, ընդդիմադիր հարթակը լիդերի խնդիր ունի, և՛ կազմակերպչական, և՛ գաղափարական իմաստով առաջնորդողի, ինչպես նաև, գործողությունների հստակ ծրագրի  լուրջ դեֆիցիտ կա:

Բազմաթիվ անգամ նշել ենք, որ իշխանությունները ոչ հակում, ոչ էլ իրավունք  ունեն  ժողովրդին ,,մեր,,-ի և ,,ձեր,,-ի տարանջատելու , ,,իմ ու քո,,անելու, և ոչ էլ Սահմանադրության հանրաքվեն մեր հանրային, պետական կյանքում այն փորձությունն է, որի ժամանակ կարելի է նման սահմանազատումներ կիրառել, հակառակը, հենց Սահմանադրության հանրաքվեն և դրա շուրջ ընթացող քննարկումները իրենց մեջ կոնսոլիդացնող ուժ պետք է ունենան, որովհետև , իսկապես, սա այն գործընթացն է, որը միտված է ապագային, վաղվա օրվան, ավելի ժողովրդավար երկիր ունենալուն, ավելի լավ կառավարմանը,  յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներին, ազատություններին: Դրա համար հարգանքով եմ վերաբերում այն մարդկանց, ովքեր այսօրվա ցույցի հարթակը իրենց դժգոհությունը հայտնելու ազնիվ ճանապարհ են համարում, և գտնում եմ, որ պետք է ուշադիր լսել մարդկանց, ովքեր դժգոհության առիթներ ունեն, իսկ նման առիթներ կան մեր երկրում: Բայց, այնուամենայնիվ, հեղափոխական կոչերի իրավական գնահատականներից անկախ,  և՛ այդ մարդկանց, և՛ մեր ողջ հասարակությանը ուզում եմ ասել՝  այսօր աշխարհի տարբեր երկրներում  կատարվող և արդեն կատարված գործընթացները  բոլորիս աչքի առաջ են, արդյո՞ք որևէ մեկը տեսել է գունավոր այս հեղափոխություններն իրականացրած կամ արդեն վերապրած երկրներից մեկում մի դրական զարգացում, առաջընթաց, կամ շահեկան ու նախընտրելի իրավիճակ, որ այդ ճանապարհով մենք էլ գնանք, մանավանդ աշխարհաքաղաքական սուր և մտահոգիչ զարգացումների այսօրվա իրողությունների պայմաններում: Կարծում եմ, բացարձակապես իրականությունը դա չէ, իսկ այն, որ մեր երկրում կան խնդիրներ, սոցիալական հողի վրա և այլ գործոններով պայմանավորված դժգոհություններ, դրանց լուծման օրակարգում այսօր առավել ադեկվատ մոտեցումը, ճանապարհը ՝ Սահմանադրության բարեփոխումն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ