30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2015

Ադրբեջանն արգելել է իր օդային տարածքով Գյումրիից օդ բարձրացած ռուսական ինքնաթիռի թռիչքը

Ադրբեջանն արգելել է իր օդային տարածքով Գյումրիից օդ բարձրացած Ռուսական ռազմատիեզերական օդուժի ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռի թռիչքը: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակել Mil-avia բլոգը: Ինքնաթիռը, համաձայն բլոգի, ստիպված  հետ է վերադարձել։ Հարկ է նշել, որ այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռեւս չի հաստատվել։

Քոչարյանի վերադարձը կախված է ՀՀԿ-ից /վիդեո/

«Կուսակցությունը ձևավորվում է՝ դեմքերից, անձերից, որոնք ունեն բավականին մեծ ազդեցության դաշտ և կարող են իրենց հետևից բերել շարքայինների, համակիրների և այլն: Այս պահին ՀՀԿ-ից ավելի ազդեցիկ կուսակցություն Հայաստանում չեմ տեսնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը ընդգծում է, որ ՀՀԿ-ում կա այդպիսի դեմքերի մեծ բանակ, նրանք բավականին կարկառուն են և […]

Ի՞նչ աջակցություն կլինի սոցիալապես անապահովներին

ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, հետաքրքվեց, թե կառավարությունը ի՞նչ ելքեր է տեսնում սոցիալական անապահով ընտանիքիների աջակցության հարցում, այն դեպքում, երբ եկող տարի բյուջեով չի նախատեսվում բարձրացնել կենսաթոշակները կամ նպաստները: Արտեմ Ասատրյանը նշեց, որ եկող տարի նախատեսվում է սոցիակալան ոլորտի ծրագրեր իրականացնել, որոնք իրենց մեջ կներառեն […]

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության հանքարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Խորհրդակցության սկզբում ՀՀ […]

ՀԱԿ-ը համարձակ մարդու է փնտրում

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը կրկին ահազանգեց հանրաքվեի քարոզչությանը ՀՀԿ-ի կողմից պետական ռեսուրսի օգտագործմանը: ՀՀԿ «Այո»-ի շտաբի պետ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց կոնկրետ օրինակներ ներկաայցնել: Ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանը ոչ մի օրինակ չբերեց, այլ խոստացավ, որ հենց գտնեն բնակչության շրջանում համարձակ մի մարդու, ով պատրաստ է դիմակայել բռնաճնշումների, ապա կներկայացնեն: […]

Ահաբեկիչները սպառնում են կրկին ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայում /վիդեո/

ԻՊ ահաբեկիչները տեսանյութ են տարածել, որում զինյալները սպառնում են կրկին ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայում, եթե վերջինի ինքնաթիռները չդադարեցնեն Սիրիայում մարտական թռիչքները, հայտնում է lifenews-ը։ «Ֆրանսիա, դու կարծում էիր, որ անպատիժ կռմբակոծես ԻՊ–ին և կգրոհես մահմեդականներին, ու նրանք չեն ընդվզի քո դեմ։ Ես շնորհավորում եմ մահմեդականներին այս օրհնված հարձակման կապակցությամբ»,- ասում է ահաբեկիչներից մեկը։  

Փոստանջյանն Աշոտյանին առաջարկում է

Ժառանգություն խմբակացության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքվեց նախարարի հաղորդավարական գործունեությունով, քանի որ վերջինս Հանրային հեռուստաընկերությունում վարում է «Եռակյունի» հեռուստաշուն: Փոստանյանին հետաքրքիր էր, թե ինչպե՞ս է Հանրային հեռուստաընկերությունը նրան ընտրել, մրցույթ եղե՞լ է, թե՞՝ ոչ: «Ինչպե՞ս է ձեր կուսակցության ՝ ՀՀԿ-ի գնահատականը Ձեր մասնակցությամբ շոուին: Ինչպես նաև, ընդհանուր առմամաբ, […]

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի