20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Փոստանջյանն Աշոտյանին առաջարկում է

Ժառանգություն խմբակացության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքվեց նախարարի հաղորդավարական գործունեությունով, քանի որ վերջինս Հանրային հեռուստաընկերությունում վարում է «Եռակյունի» հեռուստաշուն: Փոստանյանին հետաքրքիր էր, թե ինչպե՞ս է Հանրային հեռուստաընկերությունը նրան ընտրել, մրցույթ եղե՞լ է, թե՞՝ ոչ:

«Ինչպե՞ս է ձեր կուսակցության ՝ ՀՀԿ-ի գնահատականը Ձեր մասնակցությամբ շոուին: Ինչպես նաև, ընդհանուր առմամաբ, ինչպես այլ պետական պաշտոնյաններ ընդգրկվեն նման շոուներում, քանի որ մեծ ցանկություն կա և նրանք սրտնեղած են, որ գնահատվել է Ձեր, ոչ թե իրենց տադանդը»,- հարցրեց Փոստանջյանը:

Արմեն Աշոտյանի պատասխանը չուշացավ. «Ստացել եմ առաջարկ և ընդունել եմ այն, աշխատավարձի չափը կճշտեք ինքներդ՝ օգտվելով Ձեր պատգամավորական հարցում ուղղարկելու իրավունքից: Ես հասկանում եմ, որ Դուք վրդովված եք, քանի որ մտածում եք, որ մի օր էլ դուք կհայտնվեք մեր տաղավարում: Վստահաբար կասեմ, որ մի օր կհայտնվեք մեր տաղավարում, քանի որ Դուք մեր «քաղաքական շոու բիզնեսում» ունեք Ձեր տեղը և տիրուհին եք: Դուք աստղ եք, ով կզարդարի մեր տաղավարը և շոուն իսկապես կստացվի»,- ասաց Աշոտյանը:

Փոստանջյանն էլ վերջինիս հորդորեց նկարահանվել նաև գովազդներում:
«Եթե այդքան տաղանդավոր եք, ապա նկահարհանվեք նաև գովազդներում և գոնե այդ կերպ աջակցեք կրթությանը»,- ասաց Փոստանջյանը:

Ի պատասխան՝ Աշոտյանը հեգնեց. «Եթե Ձեզ հետաքրքրում են գովազդային տղամարդիկ, ապա նայեք «The Peօple» ամսագիրը և հետևեք, թե ովքեր են ամենագրավիչ տղամարդկանց տասնյակում: Ես չգիտեմ, թե իմ համեստ անձի հետ կապված էլ ինչ ֆանտազիաներ կունենք, որտեղ ենք ինձ պատկերացնում և ինչպես եք ինձ ցանկանում տեսել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ