Էրդողանն ու Օբաման պայմանավորվել են

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական «gazetevatan» լրատվամիջոցի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ժամանակ, ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է Թուրքիայի նախահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը, ինչպես նաև սիրիական ընդդիմությանը զինելու խնդիրը: […]