Սերժ Սարգսյանը թուլացնում է ինքն իրեն

«Հենարան» մամուլի ակումբում սահմանադրական բարեփոխումների շուրջ այսօր բանավիճեցին ՀՀԿ-ական, նախկիՆ ԱԺ նախագահ, պատգամավոր Սամվել Նիկոյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Բուռն քննարկումների առիթ դարձած Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածը թեժացրեց բանավեճը. Հարությունյանը այս հոդվածը համարում է փոփոխված փաթեթի ամենաթերի կողմը, որ «եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում […]