06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 25, 2015

Անվավեր է ճանաչվել դեղերի գրանցումը

Հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 0101196015 ու Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ ընկերության գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 18-ի  թիվ 3245-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Բուլղարիայի «Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ» դեղագործական ընկերության արտադրության «Տոպոգել, կետոպրոֆեն, դոնդող, 25մգ/գ, 40գ ալյումինե պարկուճ» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: Նշենք, […]

Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել

Քիչ առաջ  ՀՖՖ գրասենյակում ավարտվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի  հանդիպումը մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, խմբագիրների, ֆուտբոլային լրահոսերի պատասխանատուների և վերլուծաբանների հետ: Հրավիրված ներկայացուցիչների հետ զրույցն ընթացավ հայկական ֆուտբոլին, ֆուտբոլային ակումբներին, Հայաստանի ազգային հավաքականին վերաբերող ամենատարբեր խնդիրների շուրջ: ՀՖՖ նախագահը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Խոսվեց նաև մի շարք խնդիրների մասին, որոնք չհրապարակվող տեղեկատվության […]

Ազատիկը կապրի. գյուղը լացով աղոթում է /վիդեո/

Տավուշի մարզի սահմանային Չորաթան գյուղի փոքրիկ  բնակիչը առողջական լուրջ խնդիրներ ունի: Այդ մասին ընտանիքին հայտնի դարձավ, երբ լրացավ տղայի 1 տարին: Ազատ Ուդումյանի մոտ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող լյարդի ֆիբրոզ հիվանդությունը: 3 ամյա Ազատի հիվանդության մասին Henaran.am-ը ահազանգեց դեռևս մեկ տարի առաջ: Մեզ հետ զրույցում փոքրիկ Ազատի տատը՝ Կոմուն Ուդումյանը  նշել էր, որ 2 ամյա փոքրիկը  ունի […]

Նախագահն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել հայ-սերբական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների միջև ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային բազան, խորացել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է Նախարար Բրատիսլավ […]

ՌԴ Պետդումայում օրինագիծ է առաջարկվել` Հայոց ցեղասպանության չընդունման համար Թուրքիայի պատասխանատվության մասին

ՌԴ Պետդումայում օրինագիծ է առաջարկվել, որով նախատեսվում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չընդունումը։ Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, գրում է gazeta.ru-ն։ «Մենք նոր Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մերժելու համար պատասխանատվության ենթարկման մասին օրինագիծ առաջարկեցինք»,- գրել է նա։

Չենթարկվել հոգեբանական պատերազմի այս հերթական գրոհներին.«Նոր Հայաստան»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը Երևանում հանցավոր խմբավորման վնասազերծման հետ կապված լուրերի մասին 25 նոյեմբերի 2015 թ. Երևան «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այն փորձերը, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են իր հետ կապել 2015 թ. նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը: Ակնհայտ է, որ վարչախումբը փորձում է նման […]

Այս ամենի մեջ մութ բան կա

«ԱԱԾ հայտարարության մեջ գրված էր, որ ահաբեկչական խմբակցություն է հայտնաբերվել: Այդ լուրն արդեն ծիծաղելի էր: Հետո երկու տարբերակ մտածեցի. Հայաստանում մահմեդական տեռորիզմի հիմքեր ինչո՞ւմ կա: Հայաստանում այդ հիմքերը չկան: Հիմքեր չկան նաև այն առումով, որ Հայաստանը նմանատիպ ահաբեկչական գործողությունների տրամաբանության հետ երբեք չի շփվել և երբեք չի եղել թիրախ: Հայաստանում միջազգային ահաբեկչություն կարող է լինել […]

Թուրքիա չմեկնելու Լավրովի կոչը տագնապ է առաջացրել Թուրքիայում

Թուրքական F-16 կործանիչների կողմից Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) պատկանող SU-24 ինքնաթիռի խոցումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «Թուրքիա մի գնացեք» կոչից հետո թուրքական զբոսաշրջային ընկերությունները տագնապի մեջ են, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org» լրատվակայքի համաձայն՝ Լավրովի ելույթից հետո Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Օսման Այըքը հարցազրույց է տվել թուրքական «Hürriyet» պարբերականին: «Hürriyet» -ի թղթակից Բուրաք Ջոշանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի