05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս ամենի մեջ մութ բան կա

«ԱԱԾ հայտարարության մեջ գրված էր, որ ահաբեկչական խմբակցություն է հայտնաբերվել: Այդ լուրն արդեն ծիծաղելի էր: Հետո երկու տարբերակ մտածեցի. Հայաստանում մահմեդական տեռորիզմի հիմքեր ինչո՞ւմ կա: Հայաստանում այդ հիմքերը չկան: Հիմքեր չկան նաև այն առումով, որ Հայաստանը նմանատիպ ահաբեկչական գործողությունների տրամաբանության հետ երբեք չի շփվել և երբեք չի եղել թիրախ: Հայաստանում միջազգային ահաբեկչություն կարող է լինել միայն երեք դեպքում.

Մյուսը Ռուսաստանի հետ կապված, բայց դա Երևանում չի կարող սկզբնավորվել, քանի որ ռուսական ռազմաբազան Գյումրիում է: Երկրորդը, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ինչ-որ մեկի անվան տակ ինչ-որ քայլեր անեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:

Կարապետյանը խորհուրդ տվեց սպասել ապացույցների, որովհետ հնարավոր է այլ բան պարզվի:

«Այս ամեն ինչի մեջ մութ բան տեսա: Առավել ևս, որ ամեն ինչ գնում է հենց այն պահին, որ աշխարհում խառը վիճակ է և Հայաստանում խոտը հնձելով՝ «այո», «ոչ»-ի են գնում: Ես սա դրա հետ եմ կապում, որը ոնց որ վարժանք լինի»,-ասաց Կարապետյանը:

Chairman of New Times Party Aram Karapetyan is guest in "Henaran" press club

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ