09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Չենթարկվել հոգեբանական պատերազմի այս հերթական գրոհներին.«Նոր Հայաստան»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

Երևանում հանցավոր խմբավորման վնասազերծման հետ կապված լուրերի մասին

25 նոյեմբերի 2015 թ.

Երևան

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այն փորձերը, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են իր հետ կապել 2015 թ. նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը:

Ակնհայտ է, որ վարչախումբը փորձում է նման ապատեղեկատվության միջոցով մոլորեցնել ու հոգեբանորեն ճնշել մեր ժողովրդին և ապակողմնորոշել միջազգային հանրությանը:

Միևնույն ժամանակ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ժողովրդին կոչ է անում չենթարկվել հոգեբանական պատերազմի այս հերթական գրոհներին և դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին խաղաղ ձևով համախմբվել Ազատության հրապարակում ու տեր կանգնել իր իրավունքներին:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ