06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2015

«Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրն ավարտվեց աուտիզմ ունեցող երեխաների դաշնամուրային կատարումներով

Նոյեմբերի 18-ին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրն ունկնդրել են աուտիզմ ունեցող երեխաները։ Նրանց համար Արամ Խաչատրյանի մանկական ալբոմների ստեղծագործությունները ներկայացնում էին Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտները, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում երաժշտության մեծ աշխարհում։ Համերգն անցկացվում էր Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Նշենք, որ Հայաստանի […]

Ավելի քան 700 ռուս զինվորականներ են ժամանել Հայաստան

Ռուսաստանի ուսումնական կենտրոններից եւ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորամասերից Հայաստանի ռուսական ռազմակայան Է ժամանել «Գարուն-2015» զորակոչի ավելի քան 700 զինծառայող, ինչը կազմում Է զորակոչով ծառայություն անցնող՝ փոխարինվող զինվորների եւ սերժանտների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը: Ինչպես տեղեկացրել են ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից, շրջափոխման կարգով ժամանած  զինծառայողները պրոֆեսիոնալներ են, որոնք ուսում են ստացել մասնագիտացված զինվորական ստորաբաժանումներում եւ […]

Բյուջեի կազմումը հնարավորի արվեստն է․ Հերմինե Նաղդալյան

Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝  2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ « Հարգելի գործընկերներ, 2016 թվ.  բյուջեի   նախագծի քննարկումը ,կարծում եմ ,կարող է օրինակ հանդիսանալ  գործընթացի բոլոր մասնակիցների ՝ թե  խորհրդարանի  /փոքր բացառությամբ /և   թե կառավարության  կողմից  լրջմիտ ,խորքային և բովանդակային  վերաբերմունքի: Արդեն չորրորդ օրն է ,ինչ այս  դահլիճում  ընդանում են այս քննարկումները, և հնչում […]

Հայաստանում միակ գահավիժող նավի անունը ՀԱԿ է. Շարմազանով

Ազգային ժողովում ՀՀ 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն փոխնախագահ Շարմազանովը, արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով իր ելույթում նշեց, թե Հայաստանը գահավիժում է, իսկ իշխանության նավը խորտակվում, հակադարձեց. «Եթե Հայաստանում կա նավ, որը դեպի գահավիժում և կործանում է գնում, ապա այդ նավի անունը ՀԱԿ է: Մեր երկրում այլ նավ չկա, որը դեպի գահավիժում է […]

Ընդունելություն նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թաֆթս» համալսարանի «Ֆլեթչեր»-ի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին և «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին: Այս մասին հայտնում են նախագահականից: Հանդիպմանն անդրադարձ է եղել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի հիմնած «Թավիթյան» հիմնադրամի և «Ֆլեթչեր»-ի դպրոցի միջև առկա համագործակցությանը, որի շրջանակներում տաղանդավոր հայ երիտասարդները Հայաստանի Հանրապետությունից տարիներ ի վեր […]

Կկառուցվի նոր էլեկտրակայան

Հայաստանի էներգահամակարգի արտադրական հզորությունների զարգացման և էլեկտրական էներգիայի արտահանմանը նպաստելու նպատակով գործադիրը  հավանություն է տվել ՀՀ կառավարության և «ՌԵՆԿՈ» ընկերության միջև կնքվող` ՀՀ-ում՝ Երևան քաղաքի տարածքում համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին: Փոխըմբռնման հուշագրով ՀՀ կառավարությունը և «ՌԵՆԿՈ»-ն հաստատում են էլեկտրակայանի նախագծի իրականացման նպատակով […]

Նոր դեմքեր են պետք

Ներկայացնում ենք Լևոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում բյուջեի քննարկմանը: Ներկայացված փաստաթուղթը ըստ էության մեկ իրողություն է ցույց տալիս. Որ ներկա կառավարությունը, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունը չունի երկրի զարգացման ոչ ծրագիր, ոչ հավակնություն եւ ոչ էլ հույս: Կառավարությունը նախատեսում է 2015 թվականին 2.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2016 թվականին` 2.2 տոկոս: Թե ինչ են  նշանակում այս թվերը […]

Դերասանուհուն վիրահատել են, հնարավոր է երկրորդ վիրահատության գնան

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հոսպիտալացված դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանին այսօր վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել, այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց դերասանուհու մայրը՝ տիկին Լաուրան. «Մեկուկես ժամ տևեց վիրահատությունը, ողնաշարի ֆիքսացիա կատարեցին, բարդ վիրահատություն է եղել, կարևորն այն է, որ ամեն ինչ բարհեաջող անցավ»: Դերասանուհին դեռ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում. «Հետը չեմ խոսել, բայց բժիշկներն ասում են ամեն […]

Սիրեք ձեր տղամարդկանց

Նոյեմբերի 19-ին ողջ աշխարհում նշվում է տղամարդկանց միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշել են 1999 թվականին Տրինիդադ եւ Տոբագոյի (կղզի-պետություն Կարիբյան ծովում) բնակիչները: Այնուհետև տոնը սկսել են նշել նաև Ավստրալիայում, Կարիբյան ծովավածոցի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում և ՄԱԿ-ում: Տղամարդկանց միջազգային օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել տղամարդկանց գենդերային խտրականության վրա՝ ընտանիքում նրանց դերի կարեւորության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի