06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրն ավարտվեց աուտիզմ ունեցող երեխաների դաշնամուրային կատարումներով

Նոյեմբերի 18-ին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրն ունկնդրել են աուտիզմ ունեցող երեխաները։ Նրանց համար Արամ Խաչատրյանի մանկական ալբոմների ստեղծագործությունները ներկայացնում էին Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտները, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում երաժշտության մեծ աշխարհում։ Համերգն անցկացվում էր Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։

Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պարբերաբար կազմակերպում է համերգներ դպրոցականների, որոշակի խնդիրներ ունեցող երեխաների համար, որպեսզի վերջիններս կարողանան հնարավորին չափ մոտ լինել դասական արվեստին։

Ինչպես տեղեկացրել է Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը համերգին ելույթ է ունեցել կրթօջախի 13 սան։ Պարոն Կոստանդյանը նկատել է, որ խաչատրյանական փառատոնի շրջանակներում պատանի երաժիշտների ներգրավման նախաձեռնությունը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբինն է, ինչը մեծ ոգևորություն է մտցրել երեխաների շրջանում. «Չայկովսկու անվան դպրոցն ունի իր բազմապրոֆիլային, բազմաժանրային համերգային գործունեությունը, բայց այն, ինչ կատարվում է Խաչատրյանի անվան փառատոնի հետ կապված, մեզ համար շատ թանկ է ու գնահատելի»։

Համերգի ընթացքում հնչել են Խաչատրյանի «Այսօր արգելված է զբոսնել», «Ծննդյան օրը», «Երկու կռվարար կանայք», «Հեծյալը», «Պար» և այլ գործեր։

«Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրն ավարտվել է աուտիզմ ունեցող երեխաների դաշնամուրային կատարումներով։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ