27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բյուջեի կազմումը հնարավորի արվեստն է․ Հերմինե Նաղդալյան

Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝  2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

« Հարգելի գործընկերներ,

2016 թվ.  բյուջեի   նախագծի քննարկումը ,կարծում եմ ,կարող է օրինակ հանդիսանալ  գործընթացի բոլոր մասնակիցների ՝ թե  խորհրդարանի  /փոքր բացառությամբ /և   թե կառավարության  կողմից  լրջմիտ ,խորքային և բովանդակային  վերաբերմունքի: Արդեն չորրորդ օրն է ,ինչ այս  դահլիճում  ընդանում են այս քննարկումները, և հնչում են առաջարկներ,բնութագրումներ,քննադատություններ,դժգոհություններ,հույսեր,որակումներ, ունենալով, հիմնականում,  մեկ ընդհանուր նպատակ՝  փորձել  բարելավել  կառավարության կողմից  ներկայացված  նախագիծը և քաղաքականությունը,որը ընկած է նրա հիմքում,օգտագործել այս առիթը   օգտակար  տնտեսական վերլուծությունների  համար : Նկատելի է նաև կառավարության և ֆինանցսների նախարարության աշխատակազմի լրջմիտ վերաբերմունքը յուրաքանչյուր հնչած ելույթի նկատմամբ: Կար ,իհարկե,այս քննարկումների  մեջ  իշխանությանը ,կառավարությանը  ամեն գնով՝ արդարացի թե հանիրավի,  սևացնելու,ձեռքբերումները չտեսնելու  միտում,բայց ես ՝ դրանք անտեսելով,  միանում եմ քիչ առաջ ԱԺ նախագահի հնչեցրած մտքին և ուզում եմ ողջունել բոլոր այն գործընկերներին,ովքեր   թեկուզ քննադատելով,բայց  սրտացավ   ու  բովանդակային առաջարկներով են հանդես գալիս:

 

Հիշեցնեմ՝  որ հին նորմանդերենում բյուջե  – նշանակում էր քսակ, կամ փողով լի կաշվե պարկ, իսկ ընդհանրապես ,հայտնի  է ՝  բյուջեն եկամուտների ու ծախսերի ծրագիրն է՝ որոշակի ժամանակի մեջ:

Պետական բյուջեն կարևորագույն ֆինանսական փաստաթուղթն է,  և քանի որ  մեր երկիրը  գտնվում  է  սահմանադրական  հանրաքվեի շրջափուլում , ես   կձևակերպեի ՝ ֆինանսական Սահմանադրությունը տարեկան կտրվածքով: Թերևս ոչ մի փաստաթղթում այնքան հստակ չի երևում պետության առկա վիճակն ու ունեցած  ներուժը, որքան բյուջեի ու բյուջեի կատարողականի թվերում:

Բյուջեին բնորոշ տարբեր որակումներից ,որ հաճախ են հանդիպում, նախընտրում եմ  կոմպրոմիսային փաստաթուղթը, ` կամ հնարավորի արվեստը:

Իսկապես  բյուջեի կազմումը հնարավորի արվեստն է,  հատկապես ՝ մեր ժամանակներում  և մեր իրավիճակում գտնվող պետության համար:և այս պարագաներում զարմանք է առաջացնում  երբ  խոսում են  վիճակի  անկայունության մասին ՝չէ որ համաշխարհային և տարածաշրջանային միտումները և զարգացումները այսօր որևէ երկրում կայունությամբ չեն բնութագրվում,

–          կամ, օրինակ, փոխարժեքը ենթարկվում է տատանումների – տարածաշրջանի և բազմաթիվ այլ երկրների  շատ ավելի վատ վայրիվերումները  բոլորիս հայտնի են և էլի նման բաներ:

Հայաստանը լինելով փոքր ու բաց տնտեսությամբ երկիր` արագ է արձագանքում տնտեսական աշխարհից  եկող զարգացումներին: Ցավոք, այսօր գլոբալ տնտեսական ակտիվության ռիսկերն ուղղված չեն իրավիճակի բարելավմանը:

Այդուհանդերձ, արտաքին աշխարհից եկող բացասական զարգացումների պարագայում 2015 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.2% աճ՝ նախորդ տարվա համեմատությամբ: Այդ աճին 3.2%-ով նպաստել են գյուղատնտեսությունը, 0.8%-ով արդյունաբերությունը, գիտեք, որ շինարարության ոլորտում գրեթե զրոյական վիճակ է:

Հաշվի առնելով առկա միտումները 2015 թվականի տարեվերջին կանխատեսվում է՝

ՀՆԱ-ի 2.5% աճ:

Տնտեսական աճի այսպիսի կանխատեսման համար հիմք են հանդիսացել ներքին տնտեսության զարգացումներն ու համաշխարհային տնտեսության միտումները: Ընդ որում, կանխատեսվում է, որ տարեվերջին գյուղատնտեսության աճը կկազմի 9.5 %, արդյունաբերությունում աճը կկազմի 4.1%, շինարարությունը կաճի 1%-ով, իսկ ծառայությունները կաճեն 0.6 %-ով:

 

  • Այս ամենի ֆոնի վրա ՝ մենք բյուջե ենք քննարկում
  • իմ խորին համոզմամբ, գլխավոր խնդիրը՝ ՀՆԱ –ի գեներացումն է,արտադրությունը,  եկամուտների ստեղծումը,  և այդ իմաստով   համաձայն   եմ նման կարծիքներ  հնչեցնող գործընկերների հետ / փակագծում ասեմ ,որ  քսանամյա  իմ խորհրդարանական  գործունեության ընթացքում   մասնակցել եմ  բոլոր  19  բյուջեների  քննարկումներին   և  համարյա  երբեք  չեմ  անդրադարձել  ծախսերի բաշխմանը, մշտապես  ծանրանալով բյուջեի եկամտային մասի վրա /     և դրանից ելնելով  ,գտնում եմ ,որ   իրական հատվածի զարգացումը  պիտի դիտարկվի  որպես հիմնական նպատակադրումներից մեկը և առաջնայինը:
  • Ինչ է դրա տակ ենթադրում մեր կառավարությունը՝ մի շարք  արդեն  կատարված և կատարվող քայլերի հաջորդականություն.

– նախ ՝ ​ գերակա ճյուղերի ընտրություն;

-​ աջակցության միջոցների և գործիքների սահմանում օրենքներով և կոնցեպտներով՝ արդյունաբերական քաղաքականության մասին օրենք  /նախաձեռնել ենք մեր գործընկերներով /, իննովացիոն զարգացման քաղաքականության կոնցեպտ, արտահանման աջակցման միջոցներ՝ ապահովագրում և այլն, արդյունաբերական գոտիներ, ազատ տնտեսական գոտիներ  և այլ զարգացմանը ուղղված բարեփոխումներ: Այս բոլոր գործիքները ստեղծված են և գործի են դրվում ու  անպայման բերելու են իրենց արդյունքը. Երեկ իր ելույթի ժամանակ էկոնոմիկայի նախարարը շատ մանրամասն ու հստակ  այդ մասին խոսեց.

 

-​  որից հետո` կայունացման ապահովում, որն այսօրվա համաշխարհային և տարածաշրջանային առկա և  նկատվող միտումների պայմաններում բավականին բարդ և դժվար հասանելի խնդիր է, բայց դրված է և արվում է , թեև տեմպերը, իհարկե, ցանկալի է , որ ավելի բարձր լինեն.

-​ որից հետո կայունությունից- դեպի աճ-    և  հետո ,տրամաբանորեն,  նաև դեպի  զարգացում հաջորդական նպատակադրումները:

 

Ուզում եմ  անդրադառնալ   ևս  մի կարևորագույն թեմայի ,որի  մասին հաճախ է խոսվում ՝

 

-​ ՓՄՁ-ն, որպես իրական հատվածի զարգացման նպատակ և նախապայման միաժամանակ:  Պետական աջակցության  ծրագրից   բացի , մենք  ականատեսն  ենք  բազմաթիվ   քայլերի, որ ձեռնարկվում են  կառավարության  կողմից, այդ  թվում  արտոնություններ,անհարկի ստուգումների  արգելք և այլն ՝ չթվարկեմ:  Իհարկե ,նաև փակվում են   փոքր  ձեռնարկություններ,նաև  բացվում են,  դա  անընդհատ   պրոցեսս  է  և դա հայտնի է տնտեսագիտության  դասագրքերից:

 

Մի թեմայից  էլ  եմ  ուզում խոսել՝  գյուղատնտեսությունը:   Գյուղնախարարի  գործունեությանը  անդրադառնալով,     հաճախ  ասում էին    ՝  աստծո վրա հույսը դրեց, փաստորեն, լավ արեց , բայց, կարծում եմ, ոչ միայն  աստծո,   որովհետև  ՝ իր և  ոլորտի  հազարավոր մարդկանց  աշխատանքով   և լիազոր մարմնի աջակցությամբ մենք այսօր որոշ արդյունքներ ունենք:

Բոլորիս աչքի առաջ ամբողջ տարին նախարարը անձամբ և աշխատակազմի զգալի մասը  շրջաններում  են  անցկացրել   ՝  գյուղացու  հետ՝   աշխատանքն է արդյունք տալիս  :

Ճիշտ է   ոլորտում   խոշորագույն   խնդիրներ  կան` գյուղատնտեսական արտադրությունը առավել   ինտենսիֆիկացնելու , արդյունավետությունը  բարձրացնելու ուղղությամբ, որոնք պետք է ոչ միայն 2016-ին, այլև հետագա տարիներին պետության թիրախը լինեն:

 

Անզեն աչքով  տեսանելի   է  և վերևում   հնչեցված  թվերից  բխում  է  մի  եզրակացություն ,որ    արդյունաբերության, շինարարության   դերը մեր երկրում, իջնում  է , տնտեսական աճի աղբյուր է  դառնում  գյուղատնտեսությունը, առեւտուրը   եւ  ծառայությունները  ,  բանկային համակարգը, ապահովագրությունն է ։  Սակավահող հանրապետությունում  գյուղատնտեսությունը   դարձել է  առավելապես  աճ ապահովող ոլորտ,իսկ երբեմնի  ինդուստրիալ երկիրը ,որը  նախկին  ԽՍՀՄ    ավարտուն  մեքենաշինության    ցիկլ   ունեցող  երեք  հանրապետություններից  մեկն  էր,   կորցրել է  իր դեմքն  ու արդյունաբերական մասնագիտացումը, դարձել ագրարային    անհեռանկար   տնտեսություն:

Այս  դահլիճում  էլի է հնչել ,և ուզում   ևս  մեկ անգամ  կրկնել՝    Հայաստանի ապագան իրական հատվածի զարգացման մեջ է։   Վստահ եմ, այդպես է մտացում նաև  Հայաստանի կառավարությունը,   այս պնդումի  համար  հիմք է հանդիսանում  բյուջետային  ուղերձի  այն  հաստատումը,  որ   2016 թվականին տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական  շեշտադրումները  կմնան  գործարար և ներդրումային  միջավայրի բարելավումը, արտահանման, ՓՄՁ և հենքային ոլորտների ու արտաքին տնտեսական քաղաքականության զարգացումը:

2016 թվականին ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում  է  2.2%:  Այս ցուցանիշը համահունչ է  համաշխարհային  գլոբալ տնտեսության զարգացման կանխատեսումներին: Համաշխարհային Բանկի հունիս ամսվա գլոբալ տնտեսության կանխատեսումներով՝ 2016 թվականին  Եվրասիական  տնտեսական համագործակցության  մեր գործընկեր երկրներ Ռուսաստանի Դաշնությունում ՀՆԱ-ի ³×Á կանխատեսվում է 0.7%, իսկ Ղազախստանում 2.9%: Նույն կանխատեսմամբ 2016 թվականին Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության երկրներում տնտեսական աճը կկազմի 2.4%:

Մի քանի անդրադարձ  ծախսերի կառուցվացքին:

2016 թվականի պետական բյուջեի ծախսերը հիմնականում ունեն սոցիալական ուղղվածություն: Մասնավորապես, 2016 թվականին պետական բյուջեի ամբողջ ծախսերի շուրջ 47.3%-ը կամ հատկացվում  է  սոցիալ-մշակութային ճյուղերին կամ այլ  կերպ ասած ծախսերին մարդկային կապիտալում:

Ընդ որում, կրթության ոլորտի ծախսերի աճը կկազմի 5.1%, սոցիալական պաշտպանությանըª 4%, առողջապահությանըª 2.2%: Սոցիալական  ոլորտի  բազմաթիվ ծրագրերի  մեջ  ընդգծեմ՝

– Բյուջեն ռեալ խնդիր է դրել  ՝ աղքատության կրճատում 15%, որն իհարկե քիչ է, բայց ամբողջ աշխարհի միտումը  այսօր անկումն  է, աշխատատեղերի նվազումը և այլն:

Կարևոր և հուսադրող գործառույթ՝

-​ Ընդլայնել զբաղվածության կառույցի աշխատանքները, ապահովել ,,կայուն զբաղված,, անձանց թվի ավելացումը:

– և ևս մեկ առանձնահատկություն  2016թ. բյուջեի ՝  ժողովրդագրական  ծրագրի մշակման և հաստատման  գործընթաց , որը պետք է նպաստի ժողովրդագրական մարտահրավերների լուծմանը ՝ ընդ որում, ինչպես ներկայացվեց նախարարի կողմից՝  նորովի , բավականին պրակտիկ և պրագմատիկ մոտեցումներով, որը էականորեն տարբերվելու է իր գործիքակազմով մինչ այս՝ այդ նպատակին ուղղված և կատարված գործողություններից , որոնք ուղղված են եղել միայն ծնելիության աճի խնդրի լուծմանը: Հիմա  թիրախավորելու է   բնակարանաշինությունը և զբաղվածությունը, այսինքն` ռեալ կենսամակարդակի բարձրացման միջոցներով:

 

  • Պետական ծախսերի   մասին խոսելով  հակիրճ  անդրադառնամ  ևս մի  հաճախակի հանդիպող մտքի՝  իհարկե՝ ծախսերը պետք է կրճատել, իհարկե՝ ճոխություններ ,անտեղի ծախսեր թույլ  չտանք, թույլ չտանք նաև նոր վարկերի, պարտքի ավելացում,  բայց  պետական  ծախսերի   ավելացումը  չի  վտանգավոր , հակառակը՝ անհրաժեշտ է և նաև միջոցներից մեկն է ՝ առավել շոշափելի արդյունքներ ունենալու համար: Վտանգավոր կլինի , եթե այդ ծախսերը լինեն անիմաստ ,անտեղի և անարդյունավետ,  եթե լինեն պարզապես ,,սպառում,,, այլ ոչ թե նոր ծրագրերի , գաղափարների իրացման նպատակով: Վտանգավոր կլինի, եթե վարկերը և պարտքերը անարդյունավետ լինեն:  Ուրեմն, պետք է ոչ թե ապրիորի վախենալ և խուսափել վարկերից կամ պարտքից, այլ նախանձախնդիր լինել այդ վարկերի արդյունավետության ապահովման գործում:

 

Հիմա հարց ՝ սա ա՞յն բյուջեն է, որով մենք որպես պետություն կարող ենք քայլ առաջ անել կենսամակարդակի, ազգային անվտանգության, քաղաքական զարգացման առումով: Եվ՝ այո, և՝ ոչ:

Այո, որովհետև այս թվերը հնարավորություն են տալիս պահել տնտեսությունը, ապահովել պետության անվտանգությունը, պահպանել սոցիալական ծրագրերը:

Ոչ՝ որովհետև, բոլորդ էլ գիտեք, միջոցները երբեք շատ չեն  լինում ոչ պետությունում, ոչ ընտանիքում, որովհետև այս թվերով մենք դեռ չենք կարող իրականացնել տնտեսությունը տեղից պոկելու և դիվերսիֆիկացնելու մեր գլոբալ ծրագրերը:

Բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, բայց բյուջեի մեջ դեռ չկան զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք կարող են ապահովել   հազարավոր աշխատատեղեր, արտահանման աճ ու նոր սպառման շուկաներ: Այսօր  Հայաստանի  Հանրապետությունը   զարգացնում  է առևտրատնտեսական կապերը ոչ միայն ԵՏՄ-ի, այլև ԵՄ-ի, Իրանի, Չինաստանի հետ: Այս ուղղությունները նոր չեն, բայց աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանի առաջ բացում են նոր հնարավորություններ, նոր ինֆրակառույցների  շահագործում՝  նոր ճանապարհներ ու նոր   միջազգային տնտեսական ծրագրեր: Նախագծի մեջ ներկայացված են լրջագույն ծրագրեր էներգետիկայի ոլորտում ՝ մի քանի անգամ գերազանցող աշխատանքային ծրագրեր են սկսված: Այսինքն՝ եկող տարվա բյուջեի նախագիծը՝ լինելով առավելագույնս իրատեսական ու հավասարակշռված՝ ունի զարգացման այնպիսի ներուժ, որը, հաշվի առնելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր զարգացումները, մեզ բերելու է  պետության  ամենակենսական  խնդիրների՝ աղքատության նվազման, աշխատատեղերի ստեղծման ու իբրև հետևանք արտագաղթի կանխման:

Այո, այսօր մեր բյուջեն  այնքան լիքը չէ, որ մենք կարողանանք մեր ցանկացած ու մեր ծրագրած  բոլոր գործերը անել: Վստահ եմ, բոլորս էլ կցանկանայինք   խոսել  ՀՀ  բյուջեի նախագծի մասին՝ իբրև պրոֆիցիտով բյուջեի ու վստահ եմ, որ շատ հեռու չէ այդ ապագան:

Սովորաբար բյուջեի նախագծի քննարկման ժամանակ գլխավոր դերում կառավարությունն է, որ կազմել ու ներկայացրել է պետության փողի քսակի եկամուտների ու ծախսերի ծրագիրը, բայց ես ուզում եմ բոլորիս հիշեցնել խորհրդարանի բյուջետային իրավունքը՝ ոչ մի նոր հարկ, հին հարկերի ոչ մի փոփոխություն, ոչ մի նոր վարկ կամ պետական ծրագրի ֆինանսավորման ոչ մի փոփոխություն կառավարությունը չի կարող անել առանց խորհրդարանի համաձայնության: Այսինքն՝ բյուջետային մեր իրավունքը պետական կառավարման և պետական վերահսկողության  հզորագույն լծակ է ու միաժամանակ պատասխանատվություն նույն այդ կառավարման ու վերահսկողության առումով:

Ես կոչ եմ անում բոլոր պատգամավորներին՝ իշխանական ու ոչիշխանական, թվերի ու տոկոսների միջով տեսնել արդյունքն ու հեռանկարը, երկիրն ու քաղաքացուն, ոչ միայն 2016-ի կտրվածքով, այլև՝ զարգացման հնարավորությունների իմաստով:

Կրկնում եմ՝ պետական բյուջեն պետության ֆինանսական Սահմանադրությունն է տարեկան կտրվածքով, իսկ Սահմանադրությունը վերաբերում է բոլորին ու յուրաքանչյուրիս:  Ուրեմն եկեք ,,այո,, ասենք  այս բյուջեին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ