Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա առթիվ

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Եթե երիտասարդությունը համարվում է հասարակության շարժիչ ուժը, ապա ուսանողությունն այդ ուժի կարեւորագույն բաղկացուցիչն է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի թե հասարակական-քաղաքական, թե տնտեսական գործընթացները: Զգացմունքներով ու իրադարձություններով, սպասումներով ու նախաձեռնություններով հագեցած ուսանողական կենսափուլը առանձնահատուկ ու նաեւ լավագույն ժամանակահատված է […]