Կրկին սիրիացի փախստականներին տեղափոխող նավ է խորտակվել

Այսօր սիրիացի փախստականներին ապօրինի կերպով Թուրքիայից հունական կղզիներ տեղափոխող եւս մեկ նավ է խոտակվել Էգեյան ծովում, հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը: Պարբերականը նշում է, որ 205 մարդ կարողացել է փրկվել, սակայն 13 փախստական, որոնցից 4-ը երեխա, մահացել են: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: