CHARLIE HEBDO հանդեսը ծաղրել է սիրիացի մահացած փոքրիկին /ֆոտո/

Ֆրանսիական ծաղրանկարներով հայտնի Charlie Hebdo շաբաթաթերթը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ նրանք ծաղրանկար են տպել սիրացի 3-տարեկան փոքրիկի մասին, ով մահացել էր Թուրքիայի ափերին: Նկարում մահացած փոքրիկն է եւ մեկնաբանություն` նպատակին այդքան մոտ: Կողքին էլ մանկական սնունդի գովազդ է` երկու երեխայի կերակուր` մեկի գնով: Համացանցում շաբաթաթերթին բուռն քննադատության են ենթարկել: