Մեր երկրում նվազագույն զամբյուղը պետք է հաշվարկվի 100-150 հազար դրամի սահմաններում.տնտեսագետ

«Արդեն շատ երկար ժամանակ Հայաստանի հանրապետությունում կա եկամուտների բևեռացվածություն: Այսինքն երկրի ամբողջ հարստությունը հավաքված է փոքր թվով մարդկանց մոտ և բնականաբար մի ստվար զանգված ըստ էության գտնվում է աղքատության տիրույթում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Բոստանջյանի խոսքով՝ մեզ մոտ աղքատության գումարը 17.000 դրամ է կազմում, որը ինքստիքյան զավեշտալի գումար […]