17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2015

Վաղը ԱԺ-ն նիստ կգումարի

Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների նախագծերը: ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 173 հարց եւ 42 միջազգային պայմանագիր: Սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգի […]

Եգիպտոսում ոստիկանները կրակել են զբոսաշրջիկների վրա. տասնյակ զոհեր /վիդեո/

Եգիպտացի ոստիկանները կրակահերթ են բացել զբոսաշրջիկների վրա, որոնց մեծ մասը եղել է Մեքսիկայից: Ինչպես հայտնի է դարձել, ոստիկանները զբոսաշրջիկներին շփոթել են ահաբեկիչների հետ, հայտնում է LifeNews-ը: Արդյունքում 12 զբոսաշրջիկ մահացել է, 10-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մեքսիկայի իշխանությունները պահանջել են Եգիպտոսից հանգամանալից հետաքննություն անել: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ Մեքսիկան […]

Ձերբակալվել և կհանձնվի ՌԴ իրավապահներին

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորիվ՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Շավարշ Գ.-ն, ով օգոստոսի 6-ից ՌԴ Մոսկվայի մարզի Վլասիխայի ՆԳԲ կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 168 հոդվածի /գույքի դիտավորյալ ոչնչացում/ մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Շենգավիթում երեխա է թունավորվել

Սեպտեբերի 14-ին, ժամը 13.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Երևանի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ` 2012 թ. ծնված Գ. Թ.-ը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ծխախոտից բացարձակ հրաժարվելը ազատում է սթրեսից

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ծխախոտից բացարձակ հրաժարվելու դեպքում մարդ ավելի հեշտ է հաղթահարում դեպրեսիան եւ ստիպված չի լինում անտիդեպրեսանտները ընդունել: Կարծիք կա, թե ծխելը օգնում է մարդուն հոգեբանական լարվածությունը թուլացնել: Նույնիսկ ասում են, որ ծխելուց հրաժարվելու պարագայում մարդ չափազանց նյարդային է դառնում: Վերջերս գիտնականները որոշել են պարզել, թե իրականում ինչ է կատարվում մարդու հետ, […]

Ռոբերտ Քոչարյանը՝ ԵԱՏՄ-ի, արտագաղթի և էլեկտրաէներգիայի թանկացման մասին / վիդեո/

Հատված «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ»  հաղորդումից որտեղ ներկայացվում է հատված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սեպտեմբերի 5-ի «Ազատություն»  ռադիոկայանին տրված հարցազրույցից:  

90 ամյա Հրանտ պապը զենք կվերցնի /վիդեո/

«Պատրաստ եմ կռվելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորաթան գյուղի 90 ամյա բնակիչ Հրանտ Օհանյանը: Օհանյանը նշեց, որ ինքը զենք է վերցրել 1989 թվականի ու պաշտպանել է իր գյուղի սահմանները: Օհանյանը ասում է, որ տարիքը կապ չունի ու իրավիճակն էլ չի փոխվել.« Ես էլի կարամ կռվեմ, չնայած պատերազմը հա էլ կա, ոչ մի բան […]

Էլիտար հիվանդանոցի բժիշկը ծեծել է հղի բուժքրոջը /վիդեո/

Մոսկվայի մասնավոր, էլիտար հիվանդանոցներից մեկի բժիշկը ծեծել է հղի բուժքրոջը, ով Դոնբասից փախստական էր: Ինչպես պատմել է տուժող Յուլիա Գերասիմչուկը, բժշկուհի Ալեքսանդրա Դերգաչովային դուր չի եկել, որ Դոնբասից փախստականի են աշխատանքի ընդունել, եւ նա իր վրդովմունքն այդպես է արտահայտել, գրում է Lifenews.ru-ն: «Ես բժշկուհու սենյակ բերեցի հիվանդի անալիզների պատասխանը, խնդրեցի, որ նայի, երբ ազատ լինի: […]

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը`50- ամյակի առթիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ իր գործընկերոջը ծննդյան 50- ամյակի առթիվ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերը և բարձր գնահատել Դմիտրի Մեդվեդևի դերը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վարչապետը կարևորել է իրենց միջև ձևավորված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի