09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Զանգվածային թունավորման պատճառը. նոր մանրամասներ

Վերջին օրերին թունավորվածության ախտանիշով  հիվանդները գրանցվեցին նաև Թալինի հիվանդանոցում : Իրավիճակը վերահսկելի է եղել ու հիվանդները կամաց-կամաց տուն են գնում: Այդ մասին Հայելի.am-ի հետ զրույցում  ասաց Թալինի  բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը: Նրա  փոխանցմամբ ՝ թունավորման ախտանիշներով այս պահին բուժում է ստանում 10 հոգի, նրանց վիճակը բավարար է:

«Հիվանդանոցում արդեն միայն մեծահասակներն են մնացել, 6-ամսական երեխան և մյուս երեխաները դուրս են գրվել: Հիմա մեծերն են մնացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք էլ այսօր-վաղը դուրս կգրվեն»,-տեղեկացրեց  Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ դեռ պարզ չի թունավորման պատճառը . «Ասում են, ջրից է, բայց դեռ մենք վերջնական պատասխանները չենք ստավել: Մեզ պետք է սննդի անվտանգության տեսչությունից տեղեկացնեն, սպասում ենք պատասխանի»,-ասաց հիվանդանոցի տնօրենը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ