Խաղաղության ժամանակը եկել է. հարցազրույց ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը «Ամերիկայի Ձայնին» – Դուք վերջերս սոցիալական ցանցերում հարց եք բարձրացրել, թե արդյոք Հայաստանում եւ Ադրբեջանում կգտնվեն նոր Աբրահամ Լինքոլններ, որոնք խաղաղություն կբերեն: Արդյո՞ք դա նշանակում է, թե ժողովուրդները պատրաստ չեն խաղաղությանը եւ այն պետք է հարկադրվի նրանց: – Ուրախ եմ կրկին անգամ ձեզ հանդիպել Պետքարտուղարությունում: […]