10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2015

Սերժ Սարգսյանին Կրեմլում համոզել են հրաժարվել. Հրապարակ

«Իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է իշխանությունը հրաժարվի Սահմանադրությունը բարեփոխելուց։ Եվ դա կապում են Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցի հետ․ իբրև ռուսական իշխանությունը գործի է դրել միայն իրեն հայտնի լծակները, որ համոզի ՀՀ նախագահին հրաժարվել պառլամենտական կառավարման անցնելուց։ Եթե այդ բանակցություններն ավարտվեն հօգուտ «հրաժարումի», ապա չի բացառվում, որ դա արվի դեմոկրատական սկզբունքով՝ ԱԺ քննարկումների […]

Պոլսո Հայոց պատրիարքարանին 1000 օրինակ հայերեն Ղուրան է նվիրվել

Թուրքիայի «Բիլգի մերքեզի» հետազոտական և հրատարակչական ընկերության սեփականատերեր Մուրադ Ռումեվլեքլիօղլուն, Մուրադ Բիչերը և թարգմանիչ Յավուզ Այդընը այցելել են Ստամբուլի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի համաձայն՝ այցի ընթացքում նրանք պատրիարքարանին են նվիրել Թուրքիայի կրոնական հարցերով նախարարության աջաակցությամբ հայերեն թարգմանված Ղուրանի 1000 օրինակ, որոնցից 500՝ արևելահայերենով, 500-ը՝ արևմտահայերենով: Պոլսո Հայոց […]

Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Միացյալ Թագավորություն

Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումով մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն։ Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ֆիլիպ Համոնդը կարևորեց բարձր մակարդակի ակտիվ շփումների շարունակականությունը։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, խորհրդարանական շփումները, ակտիվացել են գործարար կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել […]

Աչքդ լույս, վարորդ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում գազալցակայանները պատրաստվում են էականորեն բարձրացնել ավտոմեքենաների լիցքավորման գազի գինը: Ըստ այդմ, գազը կթանկանա 10-12 տոկոսով: Սա պատճառաբանվելու է էլէներգիայի սակագնի բարձրացմամբ: Խնդիրն այն է, որ գազալցակայաններն իրենց գործունեության ընթացքում շատ էլեկտրաէներգիա են ծախսում, որն օգտագործում են հզոր կոմպրեսորները գազը մեծ ճնշումով մղելու համար: Այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլէներգիայի սակագինը բարձրացավ մոտ […]

Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Արսենյանին /վիդեո/

Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Արսենյանը Henaran.am-ի հետ զրույցում մանրամասնում է, թե ինչպես է նախագահն արձագանքել  սահմանադրական փոփխությունների վերաբերյալ իր դիտարկումներին: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ամուսնացնում է դստերը. Հայկական Ժամանակ

« Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը՝ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին, հոկտեմբերին ամուսնանալու է: Ընտրյալը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դուստրն է: Հրավիրված են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ սկսած Սերժ Սարգսյանից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

Ընկերներ, ըմբռնումով

Արդարադատության նորանշանակ 32-ամյա նախարար Արփինե Հովհաննիսյանն ընբռնումով է մոտենում մամուլում եւ սոցցանցերում իր նշանակման վերաբերյալ հնչող ոչ կոռեկտ արտահայտություններին եւ քննադատությանը: Այս մասին նկատում են նախարարության մամլո ծառայությունում: Նշենք, որ այսօր Հովհաննիսյանն առաջին անգամ այս կարգավիճակում կներկայանա կառավարության նիստին, որտեղ նա ըստ հրապարակված օրակարգի կներկայացնի 6 հարց:

Մուշեղը հոգնել էր Անիից. էքստրասենսի սպանության մանրամասները. Հրապարակ

«Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հետ նրա տուն այցելած, գործով միակ եւ կարեւորագույն վկա Աննան դեպքից մոտ մեկ ամիս անց որոշել է խախտել լռությունը: Այդ օրը տեղի ունեցածի մասին նա բացառիկ մանրամասներ է պատմել «Հրապարակին»: – Աննա, Դուք Մուշեղին ինչքա՞ն ժամանակ եք ճանաչել, ի՞նչ հարաբերություններ ունեիք նրա հետ, դեպքի օրն ինչպե՞ս եւ […]

Ինչ են քննարկել Լավրովն ու Քերին հեռախոսազրույցի ժամանակ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հիմնականում քննարկել են Սիրայի հակամարտության կարգավորման խնդիրը և ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշ հարցեր, գրում է Tass.ru-ն: ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ ուշադրության կենտրոնում էր Սիրայի հակամարտության կարգավորման խնդիրը, որին հասնելու ուղին, Ժնևի 2012թ. Հունիսի 30-ի կոմյունիկեի համաձայն, Սիրիայի կառավարության և ընդդիմության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի