02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մուշեղը հոգնել էր Անիից. էքստրասենսի սպանության մանրամասները. Հրապարակ

«Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հետ նրա տուն այցելած, գործով միակ եւ կարեւորագույն վկա Աննան դեպքից մոտ մեկ ամիս անց որոշել է խախտել լռությունը: Այդ օրը տեղի ունեցածի մասին նա բացառիկ մանրամասներ է պատմել «Հրապարակին»:

– Աննա, Դուք Մուշեղին ինչքա՞ն ժամանակ եք ճանաչել, ի՞նչ հարաբերություններ ունեիք նրա հետ, դեպքի օրն ինչպե՞ս եւ ինչո՞ւ գնացիք Անիի տուն:

– Ես նրան ճանաչել եմ գրեթե 5 տարի, մենք նույն վայրում ենք սովորել, նա կորավ մի որոշ ժամանակով եւ մի տարի անց արդեն հայտնվեց նոր կերպարով՝ որպես 31-ամյա Մխիթար Մոս-Մուշեղյան: Սկզբում նա ինձ շատ լավ էր վերաբերվում, աշխատանք առաջարկեց, ասաց, որ ես կխաղամ մեծ բեմերում:

Որոշ ժամանակ անց ուզում էի դուրս գալ իր թատրոնից, սկսեց ինձ սպառնալ եւ շանտաժի ենթարկել, եւ ես իր մոտ առանց վարձատրության աշխատում էի: Նա հոգեկան շեղումներ ուներ, ինձ նստեցնում էր իր առջեւ եւ խելագարի պես սկսում էր խոսել, կարծես ինքն իր հետ խոսեր: Ինձ թվում է, որ նա տառապում է անձի երկվությամբ։ Իր մասին նա ոչ ոքի չէր պատմում, միայն ինձ, եւ սպառնալով՝ ստիպում էր իրեն լսել, բերանս էլ՝ փակ պահել: Դեպքից առաջ նա ինձ հետապնդում էր, զանգում էր մայրիկիս, խնդրում էր ընկերներին, որ զանգեին ինձ, քանի որ ես իր զանգերին չէի պատասխանում:

Ես անգամ շատ ժամանակ տանը չէի մնում, որ նա ինձ չգտնի: Իսկ այդ անիծյալ օրը ես տանը մնացի, եւ նա ինձ բռնացրեց ու տնից դուրս հանեց, ասաց իր մտադրությունների մասին, ասաց, որ պետք է իր հետ գնամ: Ես կտրականապես հրաժարվեցի, նա ասաց, որ հակառակ դեպքում կգա մեր տուն եւ նույնը ընտանիքիս հետ կանի, եւ այդպես տարավ իր հետ: Երբ հասանք Անիի շենքի մոտ, ես գիտակցեցի պահի լրջությունը, հրաժարվեցի իր հետ բարձրանալ, նա սկսեց ինձ քաշքշել, սպառնալ եւ ասաց, որ բակում իրեն սպասեմ: Ես մտածեցի, որ նա, այնուամենայնիվ, չի գնա այդ քայլին։ Սարսափած նստել էի բակում, ընթացքում նա ինձ զանգեց, ասաց, որ բարձրանամ շենքի 9-րդ հարկ, որ նա արդեն դուրս է գալու:

Ես բարձրացա եւ քնեցի աստիճաններին, որից հետո լսեցի Մուշեղի ձայնը, նա ինձ էր կանչում, ձեռքիցս քաշեց ու ներս մտցրեց Անիի բնակարան: Մեկ քայլ առաջ մտնելով՝ լսեցի ձայներ, գլուխս թեքեցի դեպի այդ ձայնը եւ տեսա Անիին՝ գետնին ընկած, արյունոտված, շնչահեղձ լինելուց: Մուշեղը, տեսնելով իրեն ձայներ հանելիս, վազեց իր կողմը, իսկ ես սարսափած շրջվեցի, վազելով դուրս եկա եւ ինձ աստիճաններից գցելով՝ փախչում էի: Իսկ նա իմ ետեւից նետվեց, բռնեց եւ սկսեց քաշքշել։ Անգամ խոսել անզոր էի, ինձ թվում էր, որ կխելագարվեմ: Նա ինձ ասաց, որ եթե բերանս բացեմ, ինձ ու ընտանիքիս անդամներին էլ նույն օրը կգցի, իսկ ես տեսա, թե նա ինչի է ընդունակ:

– Իսկ ինչո՞ւ էր ցանկանում Անիին սպանել, ի՞նչ խնդիր ուներ նրա հետ: Դուք Անիին ճանաչե՞լ եք, երբեւէ նրա տանը եղե՞լ եք:

– Գումար էր պարտք Անիին՝ մոտ 1 մլն․ դրամ, հետո մտածում էր, որ գուցե գումար ունենար տանը: Հոգնել էր նրանից, իրենք սիրեկաններ են եղել, բայց ինքն Անիին չէր սիրում, միայն գումարի համար էր հետը: Նա ահավոր խելագար ֆանտազիաներ ուներ, դեպքից մոտ 3 շաբաթ առաջ ասաց․ պատկերացնո՞ւմ ես՝ ինչ լավ կլիներ, որ սիրուհիներիցս մեկին սպանեի, ու գործը չբացահայտվեր: Նախկինում երբեք Անիի տանը չեմ եղել, միայն այդ 5 վայրկյաններն էին, որ տեսա այդ ամեն ինչը: Ես խելագարվում եմ, թշնամուս անգամ չեմ ցանկանա, որ ապրի այդ ամենը: Ես մի տարի իր հետապնդումներով եմ ապրել:

– Իսկ ինչո՞ւ այդ ընթացքում չէիք դիմել իրավապահներին: Ի՞նչ էր անում Մուշեղն այդ գումարները՝ խաղամո՞լ էր:

– Նա շատ պարտքեր ուներ, չէր խաղում, բայց խմում էր: Իսկ ի՞նչ պետք է անեին իրավապահ մարմինները, միայն ես գիտեի, թե նա ինչ գազան է, եւ ինձ վերացնելն իր համար վայրկյանների հարց էր:

– Իսկ փորձե՞լ եք կանխել ողբերգությունը, համոզել նրան: Ի՞նչ վերցրեց նա Անիի տնից:

– Այո, փորձել եմ, բայց ասում էր՝ սա քո գործը չի, մի խառնվի, շատ փոքր ես: Ինքն ինձ ասաց, որ մոտ 10 հազար դրամի չափով գումար է գտել, բայց ես չհավատացի: Երեւի ոսկեղեն էլ վերցրած կլինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ