02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 8, 2015

Դեռ ծանր է

Կառավարությունում ինքնասպանության փորձ կատարած  պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանը վերակենդանացման բաժանմունքում  է: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց թիվ 1 համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Սահակյանը նշեց, որ Հովհաննիսյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունում ատրճանակով սեփական քիմքին կրակած տղամարդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա: Նախնական տեղեկությունների համաձայն […]

Մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությունը /ֆոտո/

Սեպտեմբերի 7-ին ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը բացման հանդիսավոր արարողությունը: Զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ ստորաբաժանումների միջև […]

Ի՞նչ է կատարվում Ջրառատում. Պայթյունը լսվել է բազմաթիվ գյուղերում

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան պայթյունի ձայն է լսվել Թուրքիային սահմանակից  գյուղերում: «Պայթյունի ձայները ոչ միայն Ջրառատում է լսվել, այլ նաև  հարակից տարածքներում: Անգամ Երևանում է պայթյունը լսվել»,- այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել  Գալստյանը: «Անհանգստանալու բան չկա, ես պայթյունից մի վայրկյան հետ շրջել եմ ամբողջ տարածքով, անգամ […]

Որքան արժե Կրեմլի ճաշարանում ճաշելը /ֆոտո/

Համացանցում է հայտնվել Կրեմլի ճաշարանի կտրոնի մի լուսանկար, որից պարզ է դառնում, որ այստեղ լավ առատ ճաշտը արժե ընդամենը 100 ռուբլի: Օգտատերերը նշում են, որ նման ուտելիքներից բաղկացած ընդմիջումն այլ ճաշարաններում անհամեմատ ավելի թանկ կլիներ, գրում է Ura.ru-ն: «Նախագահի աշխատակազմը չի հասկանում, թե ինչու են ռուսները բողոքում բարձր գներից: Ամեն ինչ շատ էժան է»,- մեկնաբանել […]

Լրագրողը ամենավտանգավոր մասնագիտությունների թվում է.սոցիոլոգ

«Լրագրողի մասնագիտությունը աշխարհի ամենավտանգավոր տասը մասնագիտությունների ցանկում է»,-այսօր լրագրողներ համերաշխության օրվան նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը նշեց, որ աշխարհում իրենց գործնեության համար բազմաթիվ լրագրողներ են սպանվում: «2014թվականին զոհվել 66 լրագրող: 119-ը առևանգվել է, 170-ը գտնվում են տարբեր բանտերում: 2010-2014 թթ զոհվել են 345 լրագրող»,-վիճակագրական տվյալներ հաղորդեց սոցիոլոգը: […]

Թուրքիան կքայքայվի՞ /վիդեո/

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը կարծում է, որ Թուրքիան դեռևս կենսունակ և ուժեղ պետություն է հաշվի առնելով  վերջին շրջանում Թուրքիայում կատարվող իրադարձությունները: Այս մասին թուրքագետն ասաց  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: Քաղաքագետը երկարաժամկետ հեռանակարում մեր տարածաշրջանում լուրջ գործընթացներ է կանխատեսում: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կարտոֆիլը կթանկանա /վիդեո/

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը գյուղատնտեսական տարին գնահատում է բավարար: Գնահատելով, գյուղատնտեսական ոլորտի արդյունքները փորձագետը մասնավորապես նշեց. «Լավ արտադրանք տվեց հատկապես պտղաբուծությունը՝ ունեցանք եւ ծիրան, եւ դեղձենի: Անցած տարվա համեմատ սպասում ենք մոտ 20-30 տոկոս ավել խաղողի բերք: Կարևոր է , որ վերամշակող գործարանները կարողանան ժամանակին գյուղացուն վճարել, որ բերքի կորուստ չունենանք: Այսօրվա դրությամբ որևէ բողոք […]

Ձեր անհանգիստ ու պատասխանատու աշխատանքը պահանջված է. Գալուստ Սահակյանը՝ լրագրողներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ. Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Լրագրողի գործունեությունն աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, միաժամանակ, լրագրողը կարող է իր գործունեությամբ սահմաններ գծել, ճշմարտության սահմաննները, եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, մտքի եւ ոգու ուժով, հաճախ նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի