27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Շինություն է փլվել. կա զոհ

Լոնդոնի կենտրոնում շինություն է փլվել, ինչի արդյունքում մի հոգի մահացել է, մեկը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, գրում է INTERFAX.RU-ն: Մահացած կինը փլուզման պահին գտնվելիս է եղել իր մեքենայում` շինության կողքին: Թե ինչի հետեւանքով է փլուզվել շինությունը, առայժմ հայտնի չէ, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առթիվ:

Արհավիրքի ժամանակ ինքնաբուխ մղումով նետվել են սահմաններ. Ս. Օհանյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը ներկաներին փոխանցեց ԼՂՀ ՊԲ ղեկավար Մովսես Հակոբյանը: Ուղերձում ասված էր, որ Երկրապահն առաջին իսկ օրվանից կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության առաջին դիրքերում: Նրանց կատարած քայլերը սխրագործություններ են, եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ուղղված են հայրենիքի զարգացմանն ու հայ ժողովրդի բարգավաճմանը: “Սա դժվարին ու […]

Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. ինչպե՞ս են երիտասարդները նշում Սուրբ Սարգսի տոնը /վիդեո/

Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. այսօր՝ փետրվարի 15-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այն հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր: Տոնի մասին շատ ավանդույթներ կան, որոնցից առավել տարածվածներն աղի բլիթի և փոխինդի մասին են: Ավանդույթի համաձայն` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց ապագա ընտրյալին, աղի բլիթ են ուտում: Մեր հարցումը […]

Երկրապահը խնդիրներ է լուծում. Էդուարդ Շարմազանով/վիդեո/

 Քիչ առաջ մեկնարկեց Երկրապահ կամավորականների միության 10-րդ հոբելյանական համագումարը: Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում է նաև Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա  ողջունեց համագումարը նշելով. ”Ես այստեղ եմ գտնվում հյուրի կարգավիճակով, սակայն բնականաբար, որևէ հայ չի կարող բարձր չգնահատել այս կազմակերպության գործնեությունը: Այս կազմակերպության փառահեղ գործնեությունը միտված է, թե մեր ազատամարտիկների խնդիրները լուծելուն, թե […]

Նախագահը ողջունեց ԵԿՄ համագումարը և վստահեցրեց

Երկրապահ կամավորականների միության 10-րդ հոբելյանական համագումարի բացմանը ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արցախյան պատերազմին իր ավանդը ունեցող երկրի ղեկավարը իր ելույթում նշեց. ” Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, որ չկա ոչ պատերազմ ոչ խաղաղություն, իրական պատերազմում պարտված հակառակորդը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր պայքարը շարունակվում է: Նման արարքը պատերազմի հետ […]

Բարով տեսանք….սաղ աշխարհը ուզում է, բայց տվող չկա

“Նախ ողջունում եմ բոլորիդ, բարով տեսանք՛՛,-այս խոսքերով այսօր ԵԿՄ համագումարին իր ողջույնի խոսքն սկսեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: ՛՛Սա լուրջ օր է մեր երկրի, մեր պետության համար: 25 տարի առաջ մեր երկրի ղեկավարի, ձեր, ՊՆ-ի շնորհիվ կարողացանք անկախանալ, համ անկախություն ձեռք բերել, համ Արցախը պաշտպանել: Մենք այնքան բան ունենք, որ սաղ աշխարհն ուզում է, որ […]

Ձնաբքի հետեւանքով 25 մարդ է մահացել

ԱՄՆ-ում ձնաբքի հետեւանքով զոհերի թիվը արդեն հասել է 25-ի, գրում է Lenta.ru-ն: Մահացել է նաեւ Նյու Յորքի մի հղի բնակչուհի, ով ընկել է ձնահավաք մեքենայի տակ։ Զոհված կնոջ երեխային հաջողվել է փրկել՝ կեսարյան հատման միջոցով։  Հակ է նշել, որ ձնաբքի պատճառով ԱՄՆ-ի տարածքում փետրվարի 14-ին չեղյալ է համարվել 2.100 չվերթ։   ԱՄՆ-ի տարբեր հատվածներում առանց […]

Երեւանի Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության թույլատրելի արագությունը կրկին սահմանվել է 60 կմ/ժ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները` 2014 թ. փետրվարի 15-ից Երևանի Դավիթաշենի կամրջի վրա` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվել է 60 կմ/ժ: Հիշեցնենք, որ ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թ. հունվարի 8-ից Դավիթաշենի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված