27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Փորձել են ինքնաթիռ գրավել

Ադիս-Աբեբայից Հռոմ թռչող ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Ժնեւում, քանի որ անհայտ անձինք փորձել են գրավել ինքնաթիռը, տեղեկացնում է РИА Новости-ն:  Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռից ազդանշան է եկել, որ ինքնաթիռի սրահում փորձ է արվում գրավել ինքնաթիռը: Փորձը, բարեբախտաբար կանխվել է, ինքնաթիռի բոլոր ուղեւորները անվտանգ կերպով տարհանվել են:  Այժմ Ժնեւի օդանավակայանը փակ է, տեղում աշխատում […]

Լատվիական դասագրքում ԼՂՀ-ն իբրեւ առանձին հանրապետություն է ներկայացվել. ադրբեջանցիները կրկին խառնվել են իրար

2013-ին լույս տեսած լատվիական ՛՛Նոր աշխարհագրության՛՛ դասագրքում Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան եւ Աբխազիան ներկայացված են որպես անկախ պետություններ։ Այդ մասին տեղեկացրել են Ռիգայում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները, գրում է ադրբեջանական haqqin.az-ը: Դասագիրքը նախատեսված է Լատվիայի դպրոցների միջին դասարանների աշակերտների համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունն ու Լատվիայում Ադրբեջանի դեսպանատունը հրապարակմանը դեռ չեն անդրադարձել։

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

Օլիմպիական խաղեր. մեդալների հաշվարկ

Շարունակվում են Սոչիի Օլիմպիական խաղերը: 9-րդ օրվա արդյունքներով մեդալների հաշվարկում առաջատարը Գերմանիան է:                                    Ոսկի      Արծաթ       Բրոնզ      Ընդհանուր 1.Գերմանիա          7              3                   2       […]

”Շիրակը” ոչ ոքի խաղաց ղազախական թիմի հետ

Գյումրիի ”Շիրակը” շարունակում է իր ուսումնամարզական հավաքը Անթալիայում: Երեկ ակումբը ստուգողական հանդիպումը անցկացրեց ղազախական ”Տարազի” հետ: Նշենք, որ դա առաջին խաղն էր Թուրքիայի հավաքի ընթացքում: ”Տարազի” հետ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով: Հանդիպումը պետք է կայանար մեկ օր շուտ, սակայն հորդառատ աձրևի պատճառով հետաձգվել էր:

Օզբիլիզը գոլի հեղինակ դարձավ “Սպարտակ”-“Հելսինբորգ” խաղում/վիդեո/

Մոսկվայի “Սպարտակը” Պորտուգալիայում այսօր ստուգողական հանդիպում անկացրեց շվեդական “Հելսինբորգի” հետ: Մոսկովյան ակումբը հաղթեց 3:2 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին: Օզբիլիսի գոլը դիտել 17.45-ից:

Ուր կարող է հասնել Նարեկ Բավեյանի սիրային խենթությունը /վիդեո/

Երգիչ Նարեկ Բավեյանն ուրախ է, որ Հայաստանում սկսել է ավելի շատ պրոպագանդվել սիրո հայկական տոնը՝ Սուրբ Սարգիսը: Henaran.am-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ դրա արդյունքն ակնառու է: Իսկ ինչ խենթությունների է պատրաստ հանուն իր սիրելիի Նարեկը, մանրամասները՝ տեսանյութում:

Երկրապահին նոր երգ կձոնի/վիդեո/

Ռազմահայրենասիրական երգերի հեղինակ աշուղ՝ Ռազմար Սասունցին ծնունդ է տվել նաև ԵԿՄ հիմն հանդիսացող “Անմահ երկրապահ” երգին: Այսօր կայացած ԵԿՄ 10-րդ համագումարից հետո Henaran.am-ի թղթակիցը զրուցեց աշուղի հետ: Ռազմար Սասունցին բարձր է գնահատում երկրապահի դերը և բազմիցս դա նշել է իր երգերում: Հաջորդ համագումարին նա պատրաստվում է նոր երգ նվիրել երկրապահներին, քանի որ այսօրվա համագումարը՝ նրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված