ԱԺ նախագահն ընդունեց Քուվեյթի ԱԺ նախագահ Ֆահդ Ալ-Ռաշիդին

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ֆահդ Ալ-Ռաշիդին: Ողջունելով հյուրին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը էապես կնպաստի հայ-քուվեյթյան հարաբերությունների եւ, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը կարեւորեց արաբական աշխարհի […]