09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 30, 2012

ՀԱԿ-ը Գյումրիում թաքուն սատարում է ՀՅԴ-ին. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ին հայտնի են դարձել ՀԱԿ-ին մոտ կանգնած  աղբյուրներից, կոնգրեսի վերնախավը վերջերս մի հետաքրքիր որոշում է կայացրել ՏԻՄ ընտրությունների հետ կապված։ Օրերս ՀԱԿ-ի ղեկավարությունը քննարկել է ՀՅԴ-ից ստացված առաջարկը՝ Գյումրիում սատարել ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածուին՝ Շիրակի մարզպետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանին։ Տեր-Պետրոսյանը հետաքրքրություն է ցուցաբերել “հին բարեկամ” Դաշնակցության առաջարկին եւ հրահանգել է քննարկել […]

Դատական աշխատողներն անհանգստացած են. Հրապարակ

“Հրապարակ”-ը նշում է, որ  ուրբաթ օրը Սերժ Սարգսյանն այցելելու է ՀՀ վճռաբեկ դատարան` դատավորների հետ ընդլայնված կազմով խորհրդակցություն անելու: Այս լուրը վճռաբեկի մամուլի ծառայությունից ոչ հերքել, ոչ հաստատել են: Սակայն, թերթի տեղեկություններով, դատական համակարգի ներկայացուցիչներն անհանգստացած են` գիտակցում են, որ հանրապետության նախագահը որոշել է հերթական “կլիզման” անել հենց իրենց նստավայրում:

Բենզինի անհարկի թանկացում. Հայկական ժամանակ

Երեկ առավոտից Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի մեծածախ գինը միաժամանակ բարձրացավ: “Ռեգուլյար” տեսակի բենզինի մեկ լիտրը այժմ վաճառվում 1500 դրամով, “Պրեմիումը”` 520 դրամով, “Սուպերը”` 550 դրամով: Այս մասին տեղեկացնում է ”Հայկական ժամանակ”-ը: Բենզինի թանկացման վերջին փուլը սկսվել է դեռ օգոստոսի 16-ին: Այդ օրը “Ռեգուլյարի” մեկ լիտրի գինը 470 դրամից բարձրացավ 480-ի: Մի քանի օր անց` […]

Փայտով վառարանները օրակարգում. Առավոտ

Գազի գնի թանկացման շուրջ քաղաքացիների անհանգստությունները գնալով ավելանում են. ոմանք մտադիր են նույնիսկ փայտի վառարանները պատրաստել` ձմռան ծախսերի տակից դուրս գալու համար: Կամո Վարդանյանը, որն ապրում է Քանաքեռ թաղամասում, “Առավոտի” հետ զրույցում ասել է, որ հաշվարկել է ու պարզել, որ բնակարանը փայտով ջեռուցելը մի քանի անգամ էժան է նստելու, հատկապես, եթե փայտը այս սեզոնին գնես: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված