Երկրաշարժ է տեղի ունեցել. /Տեսանյութ/

Թուրքիայում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիրում, Մենդերես շրջանում։ Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 08.19-ին։ Ստորգետնյա ցնցումը գրանցվել է 8,5 կիլոմետր խորությունում։ Հիշեցնենք, որ ուժեղ երկրաշարժը դեռ նախորդ փետրվարին ցնցել էր Թուրքիան և պատճառել մեծ ավերածություններ: Մանրամասները՝ կից տեսանյութում: