Որն է աններելի մեղքը /Տեսանյութ/
Maryland Lottery-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Մերիլենդի նահանգի բնակիչը տրամադրությունը բարձրացնելու համար տան ճանապարհին վիճակախաղի տոմս է գնել, և հաջորդ օրը ստուգելով խաղարկության արդյունքները, շահել է 100.000 դոլլար։ Անսպաելի հարստացած քաղաքացին հայտնել է, որ վերջապես կմարի պարտքերը և ապահով թոշակի կանցնի: Մանրամասները՝ կից տեսանյութում:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ իտալերենը փոխարինել է ֆրանսերենին՝ որպես աշխարհի ամենագրավիչ լեզուն: Babbel լեզուների ուսուցման հարթակի կողմից 6.000 տարբեր երկրների քաղաքացիներից անցկացված նոր հարցումը հետաքրքիր սանդղակներ է սահմանել. Այսպես, գերմաներենը հաղթել է «ամենաուղիղ լեզու» անվանակարգում, իսկ բրիտանական անգլերենը ճանաչվել է «ամենաքաղաքավարի» լեզուն: Մանրամասները՝ կից տեսանյութում:
Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչն արտակարգ դրություն է հայտարարել Վալպարաիսո շրջանում: Երկրում հրդեհի 40 ակտիվ օջախ կա, զոհերի թիվը արդեն հասել է 112-ի և կարող է ավելանալ: Հրդեհների մարման աշխատանքին ներգրավված են 1 400 հրշեջներ, բանակը, հրշեջ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ։ Փրկարարները փորձում են հասնել առավել տուժած շրջաններ, բայց նրանց խանգարում են կրակից փախչող մարդկանց մեքենաները։ Բնակշինարարության […]
CNN-ի փոխանցմամբ՝ իտալական Գարգանո մաֆիայի 40-ամյա պարագլուխ Մարկո Ռադուանոն, ով անցած տարի փախել էր խիստ ռեժիմի բանտից՝ իրար կապված սավանների օգնությամբ, բռնվել է Ֆրանսիայում Բաստիայի շքեղ ռեստորանում, որտեղ ընթրում էր իրեն ուղեկցող կնոջ հետ։ Ռադուանոն «Եվրոպոլի» ամենավտանգավոր 10 փախստականներից մեկն էր։ Մանրամասները՝ կից տեսանյութում:
46-ամյա Մագնո Սերխիո Գոմեսը մահացել է Բրազիլիայի Էսպիրիտու Սանտուս քաղաքի հիվանդանոցում՝ ջղաձգումներից ու կաթվածահարվելուց հետո ֆուգու ձկան տոքսինների պատճառով, որոնք ցիանիդից 1000 անգամ ավելի մահացու են: Newsflash-ի փոխանցմամբ Գոմեսը ֆուգու ձուկ է պատրաստել և ընկերոջ հետ կերել, ընդ որում ֆուգու ձուկ մաքրելու և պատրաստելու փորձ չուներ: Ըստ National Geographic-ի, ֆուգու ձուկը վտանգավոր է նույնիսկ այն […]
Կրիշտիանու Ռոնալդուն իր սիրելիին՝ Ջորջինա Ռոդրիգեսին 100․000 դոլար արժողությամբ ժամացույց է նվիրել։ Իր 30-ամյակի կապակցությամբ արգենտինացի մոդելը ստացել է Casio G-Shock x Bape DW-6900-ի հատուկ տարբերակը՝ հարմարեցված Jacob & Co-ի կողմից: Ռոնալդուն չի կարողացել ներկա լինել Մալդիվներում իր տարեդարձը նշող սիրելիի խնջույքին, բայց նա իր բացակայությունը լրացրել է 100․000 դոլար արժողությամբ ադամանդապատ ժամացույցով։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին երեկույթների ժամանակ Մասկին նկատել են զվարճանալու նպատակով քթի սփրեյով կետամին ընդունելիս և ջրի շշից հեղուկ էքստազի խմելիս: Համաձայն հոդվածի՝ Մասկի՝ Tesla և SpaceX ընկերությունների ներկայիս և նախկին տնօրեններն ու վարչությունների անդամները, որոնցից ոմանք տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ են արել կամ ունեն բաժնետոմսերի զգալի մաս, նույնպես նրա հետ թմրանյութ […]































