14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Ատոմակայանը պայթեցնելու մասին ահազանգ է հնչել

Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պայթեցնելու են։ Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ ահազանգողը եղել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 49-ամյա […]

Փոստանջյանը կհասնի՞ իշխանափոխության.Գյումրիում թեժ էր/տեսանյութ/

«Ընդվզում», «Միացում», «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը»: Այս կոչերով «Երկիր Ծիրանի»-ն Գյումրի էր այցելել: Ցուցապաստառներով երթ անցկացրեցին Գյումրիի փողոցներով՝ քաղաքի բնակչությանը կոչ անելով ոտքի կանգնել, ընդվզել համակարգի դեմ։  Կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանն ու նրա համախոհները քայլեցին Գյումրու, հիմնականում կենտրոնական փողոցներով, եւ  կոչ արեցին միանալ իրենց Համազգային շարժմանը: «Մենք մեր շարժումը սկսում ենք Գյումրիից, եւ ոչ ինքնանպատակ, […]

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի լեռնանցքում ձյուն է տեղում: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]

«Չէի ուզի իմ երկիրը աշխարհի առաջ խայտառակ լիներ». Բաբայանը անազատության մեջ կտոնի

Ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ , Արցախի հերոս Սամվել Բաբայանը այսօր՝ մարդի 5-ին դարձավ 53 տարեկան: Սամվել Բաբայանը ծննդյան տարեդարձը կտոնի անազատության մեջ: Բաբայանի մարտական ընկերը՝ Արմեն Չիլինգարյանը օրերս Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց.« Եթե չլիներ Սամվել Բաբայանը մենք շատ հաղթանակներ չէինք ունենա: Հրաշալի մարդ է մեր հրամանատարը ու նրա վրա շինծու մեղադրանքներ են բարդում»: Բաբայանը […]

«Նրա հետ և առանց նրա…».Սպարապետը պետք է տոներ

Այսօր ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ազգային հերոս, Ապարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետը այսօր  կդառնար 59 տարեկան: Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ էր 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդայի Հայաստանի  Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյաններին ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, 1976-ից 1979 թվականներին սովորել […]

3 из 12 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Օթերևութաբանները տեղեկացնում են

Հանրապետության տարածքում` Մարտի 4-ին հանրապետության առանձին շրջաններում, մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ը կբարձրանա 3-4 […]

Գագիկ Սուրենյանը շտապում է տեղեկացնել

Վերջին 3 ամիսներին հանրապետության տարածքում դիտված բարձր ջերմային ֆոնի հետևանքով մասնավորապես՝ Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում վեգետացիան սկսվել է մոտ 40-45 օր շուտ: Հատկապես շատ տաք է եղել փետրվար ամիսը, այն Արարատյան դաշտի առանձին հատվածների և Երևան քաղաքի համար դարձավ ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում դիտարկված ամենատաքը: Մարտ ամսին նույնպես օդի ամսական միջին ջերմաստիճանը […]

Երկու-երեք տոկոսով վարկ ենք տալիս, որպեսզի գյուղական համայնքներում աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Շիրակի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 11,4 մլրդ դրամի դիմաց: […]

Մահացել է Արա Ասոյանը

Մարտի 3-ին, ինֆարկտից մահացել է Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ,  Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից NEWS.am Medicine-ին հաստատեցին այդ տեղեկությունը՝ հավելելով, որ Ասոյանը մահացել է ինֆարկտից, աշխատավայրում, հիվանդանոցի ընդունարանի դիմաց։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի