26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նրա հետ և առանց նրա…».Սպարապետը պետք է տոներ

Այսօր ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ազգային հերոս, Ապարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետը այսօր  կդառնար 59 տարեկան:

Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ էր 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը:

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդայի Հայաստանի  Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյաններին ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, 1976-ից 1979 թվականներին սովորել է Ֆիզիկական ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-ից 1983 թվականներին գյուղում աշխատել է միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Այդ պատճառով ազատվել է ԽՍՀՄ բանակում ծառայելու պարտականությունից: 1983-ից 1986 թվականներին նա եղել է Երիտասարդ կոմունիստների լիգայի ղեկավար Արարատի ցեմենտի գործարանում:

Սարգսյանը ակտիվ գրական և հասարակական գործունեությամբ է զբաղվել: Իր առաջին վեպը գրել է 1980 թվականին և 1985 թվականին դարձել Հայաստանի գրողների միության  անդամ: 1986-ից 1989 թվականներին գլխավորել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը : 1986 թվականին հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ «Հացի փորձություն» եւ արժանացել ՀԼԿԵՄ ամենամյա մրցանակին: Գեղարվեստական ստեղծագործություններից բացի, նա մեծ թվով հրապարակախոսական հոդվածներ է գրել մամուլում, բայց նրա գրական կարիերան ընդհատվել է 1980-ական թվականների վերջին:

Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի անկախացումից քիչ անց՝ 1991 թվականի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար ու  դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում` դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ որպես հզոր գործիչ:

Սատարելով Լևոն Տեր-Պետրոսյանին 1996 թվականի ընտրություններում` նա ստիպեց նախագահին հեռանալ պաշտոնից 1998 թվականին` համաձայնության չգալով Լեռնային Ղարաբաղի հարցում և օգնեց այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանինընտրվել Հայաստանի նախագահ:

Սարգսյանը հիմնեց Երկրապահ կամավորական միությունը, որը միավորեց Հանրապետական կուսակցության հետ և դաշինք կնքեց նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ: 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց Ազգային Ժողովում: Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող, որը վերահսկում էր երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը:

Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին: Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ: Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են դրսի ուժեր:

Չնայած տարբեր քննադատությունների, Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս: Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում: Նա նաև քննադատվում է մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից որպես ոչ ժողովրդավար անձ հատկապես ընտրություններում իր դերի համար։

Սարգսյանին շնորհվել է Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները` Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ