20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Իրենց ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը խոստումնալից ազդանշան է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

«Մենք հույս ունենք պրոգրես տեսնել Մինսկյան գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Իրենց ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը խոստումնալից ազդանշան է»,-ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը կառուցողական աշխատանքի համար բոլոր գոյություն ունեցող միջնորդական ձևաչափերում:  

Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացնում Հայաստանի հետ սահմանին

Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Հայաստանի հետ սահմանին՝ Կարսի շրջանում: «Kış-2019» (Ձմեռ-2019) միջազգային զորավարժությունները, որին մասնակցւմ է 15 երկիր, թուրքական արտադրության սպառազինության տեսակներ են ներգրաված:  Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Kış-2019»-ի ընթացքին տեսակապով հետևել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:  

Կառավարությունը լուծեց Ամուլսարի հարցը. 396 հազար 900 դոլար գումար է տրամադրվում քննության համար

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունը տրվել է օրենքի խախտմամբ, թե՞ ոչ. հարցի պատասխանը կառավարությունը խոստանում է տալ մոտակա ամիսներին։ Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց պետական բյուջեից գումար հատկացնել Ամուլսարի փաստաթղթերի փորձաքննության գործում ներգրավված միջազգային ընկերությանը։ Գումարը կազմում է 396 900 դոլար։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան […]

Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում նշված է. Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի այս օրը՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ պատմական էր բոլոր առումներով։ ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ։ Հայաստանի ժողովուրդն իր […]

Քաղաքացին դստեր հետ փորձել է մտնել կառավարության շենք եւ ինքնահրկիզվել

Փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացին դստեր հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։ Տեղում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նկատել են այդ տղամարդուն, մոտեցել և հոգեբանական բանակցություններ վարելու արդյունքում կարողացել են համոզել, որ տղամարդը այդ ծայրահեղ քայլին չդիմի։ Տղամարդուն տեղափոխել են ոստիկանության կենտրոնական […]

Նախարարությունը փակելով ուզում են գյուղը քայքայել, որ հայ գյուղացին թողնի գնա /տեսանյութ/

Գյուղացուն հասցրած ամենուժեղ հարվածը գյուղատնտեսության նախարարությունը փակելն էր: Լրագրողների հետ հանդիպմնաը այս մասին հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Եթե Միացյալ Նահանգենրում 5 ամենաառաջատար նախարարությններից մեկը գյուղատնտեսության նախարարությունն է, թե մերոնք ինչով են մտածում արդեն պարզ չի: Եթե ՀՆԱ-ի 25 %-ից ավելին այսօր գյուղատնտեսությունն է, էդ որ խելոքն ա վերցնում փակում էդ նախարարությունը»,-ասաց Բերբերյանը: Վերջինս […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան։ Երևան այցելության շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այնուհետ համանախագահները Երևանից կուղևորվեն Բաքու։  

Մահացել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Փետրվարի 18-ին կյանքի 86-րդ տարում մահացել է ամերիկահայ մեծանուն բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Խորը վշտով տեղեկացա հայ մեծանուն բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին։ Սա անդառնալի կորուստ է ողջ հայ ազգի համար։ Տիկին Լուիզի բացառիկ աջակցությունը թե […]

Դուք կարող եք քրեական հանցագործ լինել, կոռուպցիայի մեջ թաթախված լինել, բայց ոչինչ. հացադուլավոր ռեժիսոր /տեսանյութ/

«Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը շարունակում է հացադուլը: Վերջինս այսօր ասուլիս է հրավիրել, րտեղ պատասխանել է մշակույթի նախարարության հայտարարությանը: Մանրամասները՝ տեսանյութում: 

Նորանշանակ փոխնախարարի Սորոսից ստացված գրանտի թեման ԼԳԲՏ-ներն էին, 2017թ-ին սատցված գրանտը՝ Ապրիլյան պատերազմը

«Ծանոթացեք՝ հերթական ապազգային, սորոսական փոխնախարարին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը։ Գեմաֆին Գասպարյանը 2001-2005 թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Քոմփյութերային համակարգեր և ցանցեր): 2007-2009 թթ․ գերազանցությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը (կառավարման մագիստրոս): 2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի