20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ռուսական գործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փետրվարի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ»,-ասված է հաղորդագրության […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-ից 28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:Երևան քաղաքում՝ Փետրվարի […]

Պարգևատրումների միասնական կարգը հակաօրինական է. Թրանսփարենսի ինտերնեշնլ

«ՀՀ 2019թ․ պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 1․ Նախագիծը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013թ․ ՀՀ օրենքին, որը հանդիսանում է ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտ: Այս օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետի […]

Ինչպե՞ս կկառուցվի Երեւանի մետրոյի նոր կայարանը

Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում եւ հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչեւ Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի, մնում է ձորի բերանից կամուրջ կառուցել մինչեւ Աջափնյակ ու կայարանը բացել էնտեղ:  Բայց քանի որ գնացքատար կամրջի կառուցումը բավական […]

Մտածե՛ք,պարոնայք: Հետո չասեք՝ չեմ զգուշացրել. Էդուարդ Շարմազանով

Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար: Խոստանում են աշխատավարձերի բարձրացում և աշխատատեղերի ստեղծում, իրականացնում են օպտիմալացում և աշխատատեղերի կրճատում:  Խոստանում են սեր և համերաշխություն, քարոզում են ատելություն:  Խոստանում են վենդետայի բացակայություն, իրականացնում են քաղաքական ձերբակալություն: Շարքը երկար է: Խոստանում են օրենքի գերակայություն, համաներում են սեփական պետության ոստիկանության գունդը գրաված ահաբեկչական գործողության մասնակիցներին:  Նրանք, ովքեր […]

2018-ին զոհված 2 զինծառայողների ընտանիքներ փոխհատուցում կստանան

Զինծառայողների ապահովության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 21.01.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին: Փետրվարի 22-ին պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ: Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի […]

Բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Ա.Պ-ն, զինկոմիսարիատ դիմած զինապարտ քաղաքացուն առանց բժշկական վերազննման զինգրքույկ դուրս գրելու և դրանում զինծառայության համար ոչ պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան նշումներ կատարելու դիմաց, […]

ՀՀ նախագահի խորհրդականը ահազանգում է սահմանային իրավիճակի եւ զինվորների պատրաստվածության մասին

Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։ 2018թ.-ի ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած […]

Փաշինյանը ձգում է «պաուզան»

ՀԱՊԿ-ը մոտակա տարում կարող է մնալ առանց լիարժեք գլխավոր քարտուղարի: Այդ պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է իր թեկնածուին հաստատել ակնկալող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չզիջող դիրքորոշման պատճառով, գրում է ռուսական Коммерсантъ-ը: Նշվում է, որ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի  կատարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը: ՀԱՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրը Коммерсантъ-ի հետ զրույցում հաստատել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի