23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը լուծեց Ամուլսարի հարցը. 396 հազար 900 դոլար գումար է տրամադրվում քննության համար

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունը տրվել է օրենքի խախտմամբ, թե՞ ոչ. հարցի պատասխանը կառավարությունը խոստանում է տալ մոտակա ամիսներին։

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց պետական բյուջեից գումար հատկացնել Ամուլսարի փաստաթղթերի փորձաքննության գործում ներգրավված միջազգային ընկերությանը։

Գումարը կազմում է 396 900 դոլար։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան կտևի փորձաքննությունն ու երբ հայտնի կդառնա` խախտվե՞լ է օրենքը, թե՞ ոչ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ասաց, որ որպես կանոն նման գործընթացները տևում են 6-8 ամիս։ «Մենք հնարավորինս սեղմել ենք ժամկետները։ ELARD–ը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներն ավարտել 3-4 ամիսների ընթացքում»,- Գրիգորյանը` հավելեց՝ մինչև մայիս փորձաքննության պատասխանը կստացվի ։ Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կասկած  է հայտնել, որ «Ամուլսարի» հանքավայրի շահագործման թույլտվությունը նախկին իշխանությունների օրոք տրվել է օրենքի խախտմամբ։ Այն տրվել է հանքշահագործող              «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ի հիման վրա։ ԲՆ–ը սեփական փորձաքննություն չի իրականացրել։

Հանքի աշխատանքը կասեցվում է մինչև հարցի պատասխանը չստացվի։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ