06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրատապ

Վերափոխվում է ընտանեկան նպաստների գործող համակարգը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային քննարկում է կազմակերպել Համաշխարհային բանկի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ: Հանդիպման առիթը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի քննարկումն էր: Ներկայացնելով արդեն իրականացված աշխատանքներն ու հետազոտությունները՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է աղքատության հաղթահարումը, որի առաջնային […]

«Ջազզվե» ընկերության կոչը

«Ջազզվե» ընկերության հայտարարությունը Սիրելի երևանցիներ, այն ինչ այս օրերին տեղի է ունենում Օպերայի տարածքում ցավալի իրողություն է, որը շտկելու ու իրադարձություններն իրենց ճիշտ հուն վերադարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է։ Իրենց աշխատանքային առօրյա օրակարգը ոչ իրենց կամքով ցուցարարի ճակատագրի հետ փոխած մարդիկ այսօր քաշքշվեցին, գետնին տապալվեցին, ոմանք նաև վիրավորվեցին։ Ցավոք տուժողներ եղան նաև ոստիկանական ուժերից, ու ինքնին […]

Բացեք սահմանը և նորմալ հարաբերություններ հաստատեք. Մամեդյարովը՝ Երևանին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «տնտեսական հեղափոխության» իրականացման համար Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: «Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Աստծո սիրուն… չորս սահմանակից պետություններից առնվազն երկուսի հետ Հայաստանի ունեցած սահմանները փակ են, դրան զուգահեռ մնացածների հետ էլ խնդիրներ կան: Սա թերևս առաջին քայլն է`հասկանալու համար, որ […]

Ավարտելու ենք մեր սկսածը, մեկ քայլ հետ չի լինելու. պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Երևանն արդեն տեր ունի. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները պնդում են, որ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ կդառնա 300 մարդ, իրականություն է։ Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանի խոսնակը հերքել էր, որ 300 աշխատակից մնալու է առանց աշխատանքի։ Սրճարանների աշխատակիցների խոսքով՝ իրենք բոլորն էլ գրանցված աշխատողներ են։ Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին ներկա է նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր […]

16 ցուցարար բերվել է ոստիկանություն․սրճարանների աշխատողները շարունակում են փակած պահել Թումանյան փողոցը

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել 16 քաղաքացի։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտից վերսկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:   Օպերայի հարակից տարածքի սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները մասամբ փակել են Թումանյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկը: Ոստիկանները փորձում են հեռացնել նրանց […]

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք

Սույն թվականի մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 09:51-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.260 և արևելյան երկայնության 45.060աշխարհագրական կոորդինատներով (Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

Դառնում եմ գործազուրկ, ձեր հեղափոխությունը ավելի վատ վիճակ բերեց. թեժ կրքեր կառավարության դիմաց /տեսանյութ/

Կառավարության մոտ վաղ առավոտից բողոքի ակցիա են անում գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները: Ակցիայի մասնակիցները, իրենց խոսքով՝ պայքարում են իրենց աշխատանքի՝ ընտանիքների գոյության իրավունքի համար, ուզում են իրենց ձայնը հասցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք վստահ են՝ եթե Փաշինյանն իմանա խնդրի մասին, հաստատ ընդառաջ կգնա իրենց, քանի որ փոփոխություններից հետո հնարավոր չի լինի աշխատել: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, […]

Լարսը փակ է

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 13-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի