06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրատապ

Պարտադրում են, ստիպում են, սպառնում են… վարչապետը ոտանավոր է գրել, բայց հարցին չի անդրադարձել /տեսանյութ/

Մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ են սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Մարտի 18-ին նրանց միացել են ուսուցիչները՝ հայտարարելով անժամկետ գործադուլ: Իսկ նորնաշանակ տնօրենը դպրոց եկել է ոստիկանների ուղեկցությամբ և պատրաստվում է աուդիտ իրականացնել: Ուսուցիչները համարում են, […]

Թույլ բուք եւ ձյուն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի  տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Աշոցքի ավտոճանապարհներին թույլ բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ  ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: […]

Լենուղիում թեժ է. նախկին իշխանությունների օրոք գյուղացիների մի մասը փոխհատուցում է ստացել, նորերը՝ խաբում են /տեսանյութ/

Արդեն երկրորդ անգամ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային շենքերի բնակիչները փակում են համայքնի դպրոցի մուտքը։ Լենուղիում կա 3 հատ 4-րդ կարգի վթարային շենք, որոնցից 1-ի բնակիչները, նախորդ իշխանության ժամանակ, փոխհատուվցել են և ապահովվել բնակարաններով։ Թեև նախատեսվում էր, որ մյուս 2 շենքի 22 ընտանիքներին ևս պետք է փոխհատուցում տրվեր, սակայն, ինչպես ասում են, «շաբաթն ուրբաթից շուտ […]

«Էսի չի՞ տենըմ վարչապետը, լավ էլ տենըմ ա». քաշքոց, վրդովված գյուղացիները փակել են դպրոցի մուտքը /տեսանյութ/

Այսօր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի չորրորդ կարգի 2 վթարային շենքերի 22 ընտանիք առավոտյան ժամը ութից փակել է դպրոցի մուտքը` պահանջելով լուծել շենքի հարցը, քանի որ այն քանդվում է և վտանգավոր է այնտեղ ապրելը: Բնակիչները բավական լարված են, այսկերպ նրանք տեղական իշխանությունների ուշադրությունն են հրավիրում: «Էսի չի՞ տենըմ վարչապետը, լավ էլ տենըմ ա».,-նշում են վրդովված տարեց […]

Սրանք ուզում են, որ ժողովուրդը պատերի տակ սոված սատկի. բողոքի ակցիա կառավարության մոտ /տեսանյութ/

Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք բողոքում են, որ Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է մեծացնել հարկային բեռը, մասնավորապես, ակցիզային հարկը, որը կարող է հանգեցնել գազավորված ըմպելիքների գների մի քանի տասնյակ դրամով թանկացման: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ ««Ոչ մոնոպոլիզացմանը», «Կառավարությունն աջակցում է գործազրկությանը», «Կառավարությունը սպանում է […]

Ստամբուլում հրաժեշտ տվեցին Պոլսո Հայոց պատրիարքին /տեսանյութ/

Մարտի 17-ին Ստամբուլում՝ հայկական Աթոռանիստ Սուրբ Մ արիամ Աստվածածին եկեղեցում, հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Պոլսո հայոց պատրիարք, արք Մեսրոպ Մութաֆյանի վերջին հրաժեշտը։ Սգո արարողությանը մասնակցել են նաեւ բազմաթիվ թուրք քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ եւ մտավորականներ։ Սգո արարողության կրոնական մասը  ղեկավարել է  Երուսաղեմի հայոց պատրիարք, արք․ Նուրհան Մանուկյանը։ Հիշեցնենք, որ մարտի 8-ի կեսօրին Ստամբուլի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում […]

Իշխանությունները մեդիայի դեմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի». «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Տարվա սկզբին իշխանությունների կողմից մամուլի դեմ հայտարարված պատերազմի շրջանակներում ճակատային հարձակումների մի քանի փորձերից հետո իշխանություններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարությանը։ Իշխանության ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամները, նրանց կից վերլուծաբանները իրենց կողմից կերտված «սեւ» եւ «սպիտակ» մամուլի ռազմաճակատի տարբեր հատվածներից հարձակումներ են գործում մամուլի վրա, կրկին բարձրացնելով նույն, բազմիցս ծեծված թեմաները՝ լրատվամիջոցների ֆինանսավորման, «կեղծ լուրերի», նախկին […]

Քաղաքային իշխանությունների բացահայտ պոպուլիստական քայլերը մեզ անհանգստացնում են․ ՀՅԴ

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն մտահոգ է այս օրերին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գործողությունների կապակցությամբ: Այս մասին ասվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։ «Մենք  կողմ ենք քաղաքի կենտրոնում կանաչ  տարածքների վերականգնմանը, սակայն քաղաքային իշխանությունների թիրախավորված շտապողականությունը եւ դիվիդենդներ շահելու բացահայտ պոպուլիստական քայլերը՝ կանաչ տարածքների վերականգնման քողի տակ, մեզ անհանգստացնում են։ Գնահատելի կլիներ, եթե քաղաքային իշխանությունները նույն […]

Արագածոտնի մարզպետին սուլում են․ ընդհարում Դավիթ Գեւորգյանի եւ գյուղացիների միջեւ /տեսանյութ/

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ընդհարում է տեղի ունենում Արագածոտնի մարզպետ  Դավիթ Գևորգյանի և բողոքի ակցիա անող Արագածի բնակիչների միջեւ։ Կադրերում երեւում է, որ գյուղացիները վազքով շրջապատում են մարզպետ Դավիթ Գևորգյանի մեքենան, սուլում, վիրավորական բառեր են ասում, մարզպետը նախ նստում է մեքենան, սակայն բնակիչները թույլ չեն  տալիս, որ մեքենան տեղից շարժվի։ Գեւորգյանի նյարդերը, ըստ երեւույթին, […]

Հակառակորդը ականանետ է կիրառել ՊԲ կենտրոնական դիրքերի ուղղությամբ. Ռազմինֆո

Հակառակորդը 60 մմ տրամաչափի ականանետով 9 արկ է կրակել ՊԲ կենտրոնական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Ռազմինֆոյին ասաց Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հաստատելով այդ մասին տեղեկությունները։ Հիշեցնենք, որ վերջին անգամ հակառակորդը ականանետի արկ էր կիրառել 2018-ի հունվարին՝ անօդաչու թռչող սարքից։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված