24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի բոլոր թատրոնները պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Վարչապետ.

Վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրին թատերաշխարհի համբերության բաժակը։ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնանպաստ որևէ գործունեություն չի իրականացրել, ավելին՝ չպատճառաբանված և անհիմն, երբեմն հակաօրինական և հակամշակութային որոշումներով խոչընդոտել է թատրոնների բնականոն աշխատանքը։

ՊՈԱԿ-ի մասին տխրահռչակ օրենքը լրջորեն խոչընդոտում է թատրոնների գործունեությունը, սակայն մշակույթի նախարարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում ոլորտի զարգացմանը նպաստելու համար։ Թատերաշխարհի գործիչների խորին համոզմամբ` այն անձնավորությունը, որը համարում է, որ «օպերան թատրոն չէ», գեղարվեստական ղեկավարի հաստիքը ստեղծագործական հաստիք չէ, որը ոստիկանություն է հրավիրում՝ թատրոնի դռները բացելու համար, որն առանց երկնչելու ազատում է աշխատանքից Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոֆեսիոնալ աշխատող տնօրենին, որը հաղորդակցվելու լուրջ խնդիրներ ունի թատրոնների ներկայացուցիչների հետ և չի տիրապետում ոլորտի խնդիրներին, չի կարող ղեկավարել մշակույթի նախարարությունը։

Հայաստանի բոլոր թատրոնները՝ միանալով Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, պահանջում են Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը և ակնկալում համարժեք մշակութային քաղաքականություն»։

Արմեն Էլբակյան – Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ
Վարդան Մկրտչյան – Գ .Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն
Արմեն Խանդիկյան – Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ
Վահե Շահվերդյան – Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ
Կարո Շահբազյան – Հ.Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյան – Ա լ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար
Ժիրայր Դադասյան – Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչ
Արա Երնջակյան – Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ
Ռուբեն Բաբայան – Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչ
Մհեր Մկրտչյան – «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար
Հայկ Խերանյան – Պատանի հանդիսատեսի թատրոնի նախկին տնօրեն
Դավիթ Հարությունյան – Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար
Էմին Թորոսյան – Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն
Արթուր Սահակյան – Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչ
Սարգիս Չոլոյան – Գոյ թատրոնի տնօրեն
Հռիփսիմե Առաքելյան – Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն
Վիգեն Ստեփանյան – բեմադրիչ, դերասան
Նելլի Շահնազարյան – գրող, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն
Մարիաննա Մխիթարյան – «Արմմոնո» փառատոնի տնօրեն, դերասանուհի
Սոնա Մելոյան – թատերաքննադատ, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար
Հակոբ Ղազանչյան – Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ